Երեկ մասնակցում էի ջահերով երթին, շատ ուրախ էի, որ մեր ժողովուրդը նման օրերին միասնական է դառնում: ՀՅԴ-ին միացել էին ՀՀԿ-ական երիտասարդները և շատ տարբեր գաղափարներ կրող մարդիկ, ՀԿ-ներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ, Սփյուռքից եկած հայեր, տարբեր ազգի մարդիկ: Ուղղակի հիանում ես, որ ամեն տարի էլ ավելի շատ մարդ է հավաքվում և մասնակցում երթին և ցույց են տալիս, որ նման պահերին մենք միասնական ենք: Բայց մի բան կա, որ ես չեմ ընդունիում, դա Թուրքիայի դրոշ վառելն է, քանի որ դա մեզ ոչինչ չի տալիս և բացի այդ` նաև մենք վառել ենք տալիս մեր դրոշը Թուրքիայում, ինչը լինում է ամեն տարի, երբ մենք վառում ենք Թուրքիայի դրոշը: Միգուցե ես չեմ հասկանում դրա խորհուրդը, իմաստը, իսկ կա՞ այդպիսի մարդ, որ բացատրի ու ասի, թե դա մեզ ինչ է տալիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=566155236738274&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել