Life.panorama.am-ը գրում է.

Շուրջ երեք ամիս տևած և հետաքրքիր, ինտրիգային իրավիճակներով հագեցած «Հայաստանի ձայն»-ի չորրորդ եթերաշրջանը շաբաթ օրն ավարտվեց: Նախագծի եզրափակչում փուլ առ փուլ մրցելով` հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմից  Հայկ Ղուլյանը, ով դեռ կույր լսումներից իր ձայնով գերել էր ժյուրիի կազմին:

Life.panorama.am-ի հետ զրույցում հաղթող մարզիչը` Նունե Եսայանը, նշեց, որ Հայկի հաղթանակը անսպասելի էր.

«Իհարկե, մենք վստահ էինք մեր ուժերի վրա, պարզ էր, որ Հայկը հրաշալի ձայնային տվյալներ ունի և մեծ էր ցանկությունը, որ նա հաղթի, սակայն, այնուամենայնիվ, հաղթանակը նաև անսպասելի էր, քանի որ ընտրությունը կայացնում էր հեռուստադիտողն` իր քվեարկությամբ: Գիտեք, մասնակիցը կարող շատ լավ տվյալներ ունենա, նա հրաշալի երգի և պրոֆեսիոնալ մարդիկ էլ դա գնահատեն, սակայն հանդիսատեսի, հեռուստադիտողի քվեարկությունը հնարավոր է ժյուրիի կարծիքի հետ չհամընկնի: Նման պարագայում միշտ վտանգ կա չհաղթելու: Մեր ողջ թիմը ցավում էր Հայկի համար և հիմա շատ երջանիկ ենք, որ նա հաղթող ճանաչվեց»,- նշեց Նունեն:

Հայկ Ղուլյանն, իր անունը լսելիս, մեծ հուզմունք ապրեց և իր պահվածքով նաև շատերին հուզեց: Նունե Եսայանը վստահեցրեց, որ Հայկի համար ևս անսպասելի է եղել հաղթանակը:

«Հայկի համար անակնկալ էր այս հաղթանակը: Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ չէինք սպասում, որ նա կարող է հաղթել, այլ չէինք սպասում, որ մարդիկ այդքան շատ կսիրեն նրան: Ի դեպ` կրկին ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր քվեարկել են Հայկի օգտին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել