Մետաքսի ճանապարհ՝ հայտնի քարավանային երթուղի, որը կապում էր Արևելյան Ասիան և միջերկրածովյան երկրները: Այս ճանապարհով էին առևտրականները տանում անգին մետաքսը, նուրբ զարդերն ու համեմունքները, որոնք հնում ոսկու գին ունեին:
Մետաքսի ճանապարհը սկիզբ էր առնում Սիան պետությունից, ճյուղավորվում էր հյուսիսային և հարավային մասերի: Այն կառուցվել է Ուդի կայսրի կառավարման օրոք, որը ժողովուրդներից մեկի առաջնորդ Չժան Ցյանին օրերից մի օր ուղարկում է հարավային կողմից իրենց վրա հարձակված թշնամիներին գտնելու ու բանակցություններ վարելու: Ճամփորդության ընթացքում առաջնորդը նկատում է, որ այլ երկրներում բացակայում է մետաքսը, զեկուցում է կայսրին այս մասին և առաջարկում իրենց մետաքսը փոխանակել Ֆերգանայի հովտի հրաշագեղ ձիերի, այլ երկրների բարիքների հետ:
Այս երթուղում առաջին առևտրականները հայտնվել են մ.թ.ա. 2-րդ դարում: Չինացի վաճառականները Մերձավոր Արևելք էին տանում մետաքս ու թանկարժեք զարդեր, փոխանակում դրանք ազնվական ձիերի, պարուհիների, զինամթերքի և օգտակար հանքանյութերի հետ: Մետաքը, որն իրենից ներկայացնում էր թեթև, շատ տարածք չզբաղեցնող ապրանք, կատարյալ էր փոխադրելու և վաճառելու համար: Եվրոպայում այն իսկական փրկություն դարձավ բնակիչներին անհանգստացնող միջատներից: Հենց այս ապրանքի շնորհիվ էլ առևտրային ճանապարհը ստացավ իր յուրահատուկ անունը՝ Մետաքսի ճանապարհ:

Արևելքի և Արևմուտքի միջև անդադար պատերազմներն ընդլայնում էին տարածաշրջանների բնակիչների գիտելիքները քաղաքակրթությունների մասին, և ասիական առևտրականների քարավանները կարողանում էին շարունակ դեպի արևմուտք գնալ՝ ավելի ու ավելի հարթեցնելով իրենց առևտրային ճանապարհը:
Փոքրիկ ուղին աստիճանաբար վերածվեց քաղաքակրթությունների հոսքի ճանապարհի: Դրա եզրերին քաղաքներ կառուցվեցին, որոնցից շատերը հայտնի են մինչ օրս՝ Սամարկանդ, Բուհարա, Օտրար, Հիվա, Ուգրենչ:
Իր զարգացման ու բարգավաճման գագաթնակետին Մետաքսի ճանապարհի երկարությունը կազմում էր մոտ 13 000 կմ: Դրա մի ծայրից մյուսը հասնելու համար քարավաններից առնվազն մեկ տարի ժամանակ էր պահանջվում:
Մետաքսի ճանապարհով ճամփորդության մեկնելու համար անհրաժեշտ էր բավականին մեծ քաջություն: Բացի նրանից, որ ավազակները հաճախակի հարձակումներ էին գործում, այստեղ եղանակը ևս սարսափելի էր:
15-րդ դարում՝ աշխարհագրական հայտնագործություններից և Պարսից ծոցը Չինաստանին միացնող ծովային ճանապարհի հայտնագործումից հետո, առևտրականները սկսեցին նախապատվությունը տալ հենց ծովային ճանապարհին, որը երկու անգամ ավելի արագ էր և կարողանում էր կրել այնքան բեռ, որքան նախկինում կրում էին մի քանի հարյուր ուղտեր: Ժամանակի ընթացքում ցամաքային ճանապարհը դարձավ ոչ արդյունավետ և մոռացության մատնվեց:



