«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Հուշահամալիրի տարածքից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, որտեղ կայանված էր նրա մեքենան:
Ի պատասխան Ծառուկյանի հարցի, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս, ոստիկաններն ասել են, որ պետք է իջնել ընդհանուր ճանապարհով, որտեղով անցնում է ժողովրդի հոսքը:
Եւս մեկ անգամ առարկելով ոստիկաններին` Ծառուկյանը, ով Ծիծեռնակաբերդ էր եկել որդու ուղեկցությամբ, իջել է ընդհանուր ճանապարհով, սակայն կեսից շրջանցել է ոստիկաններին եւ գնացել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/359813430789788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



