Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Սիրիայում իրականացված ռազմական գործողության ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի միավորներն իրականացրել են ավելի քան 34 հազ. մարտական թռիչք, ռազմանավերից և սուզանավերից հասցվել է 100 հարված, կատարվել են նաև այլ գործողություններ. ընդհանուր առմամբ, ռազմագործողությամը մասնակցել է ավելի քան 48 հազ. ռուսաստանցի զինծառայող: Ռազմագործողության արդյունքում սպանվել է 60 հազ. 318 զինյալ, այդ թվում՝ 2840 ռուսաստանցի, տարաբնույթ խմբավորումների 819 առաջնորդներ, խոցվել է ավելի քան 8000 զրահամեքենա, 718 զենքի արտադրամաս և արհեստանոց: Ռուս սակրավորները վնասազերծել են 6533 հա տարածք, 1410 կմ ավտոճանապարհ, 17138 շինություն, ոչնչացրել 105054 պայթուցիկ սարքավորում:
Ինչ խոսք, բավական տպավորիչ արդյունքներ են, մինչդեռ դրանց արդյունավետությունն ավելի չափելի կլինի այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներ հայտարարվեն նաև ռուսական կողմի մարտական կորուստների և ֆինանսական ծախսերի վերաբերյալ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: