-Երկու հոգի տաճար գնացին աղոթելու, մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին, մի կողմ կանգնած, ինքն իրեն աղոթում էր՝ ասելով. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ նման չեմ նաև այս մաքսավորին. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ եկամուտի տասանորդը տալիս եմ տաճարին»: Իսկ մաքսավորը, մի քիչ հեռու կանգնած, աչքերն առանց վեր բարձրացնելու կուրծքն էր ծեծում և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր մեղավորիս մեղքերը»:
-Ասում եմ ձեզ,- եզրակացրեց Հիսուս,- մաքսավո՛րն է, որ արդարացած տուն գնաց և ոչ թե փարիսեցին, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա:
(Ղուկասի ավետարան 18:9-14)
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1958889014138201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել