Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով հերթապահ խումբը Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ և 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա և 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։