
Երեկ` ապրիլի 23-ին, մի քանի երիտասարդ վիճաբանության արդյունքում ստացված դանակի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիավանդանոցներ:
Դեպքը տեղի է ունեցել Դավիթ Անհաղթ փողոցի վրա: Նրանք, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիական համալսարանի ուսանողներ են եղել: Համալսարանի տարածքում վիճել են, որը թեժացել է, ու նրանցից մեկը դանակահարել է իր «հակառակորդներին»: Վերջիններիս տեղափոխել են «Նաիրի» ու «Միքայելյան» հիվանդանոցներ:
Բուհի ուսանողներից մեկը հայտնել է, որ դանակահարողը եւս նույն բուհի ուսանող է, ում երեկ դեպքից հետո ձերբակալել են: Սա հաստատեցին նաեւ ոստիկանությունից, որտեղից հայտնել են նաև, որ Քանաքեռ Զեյթունի բաժնում քննություն է կատարվում: Դանակահարողի անձը պարզվել է, 22-ամյա Ա.Ն-ն կամավոր ներկայացել է բաժին եւ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց:
Նշված անձը ձերբակալված է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրը՝ news.am



