Ապրիլի 24-ին` ժամը 06.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ: Նշված ինստիտուտում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



