ՆԱԽԱԲԱՆ
Իր մայրամուտն ապրող Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին քառորդից հայերի ցեղասպանությունը հռչակեց որպես պետական քաղաքականություն` հայկական հարցի լուծման նպատակով: Ցեղասպանության պրակտիկ գործադրումը սկսվեց անցյալ դարի 90-ական թվականներին և մի քանի փուլերով շարունակվեց մինչև 1922թ.: Ցեղասպանության պատասխանատուն թուրքական պետականությունն է, որովհետև այն իրագործվեց և՛ սուլթանական, և՛ երիտթուրքական, և՛ քեմալական վարչակարգերի կողմից:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Թեպետ Հայոց ցեղասպանության պատմության շուրջ և՛ մեզանում, և՛ արտասահմանում ստեղծվել է հսկայածավալ գրականություն, բայց այսօր էլ թեմայի համակողմանի լուսաբանումը խիստ արդիական է և գիտաքաղաքական նշանակություն ունի.
ա) Նախ` հիմնախնդրի ուսումնասիրությունն ամբողջացված համարել չի կարելի, քանի որ մի շարք հարցեր դեռևս հետագա ուսումնասիրման կարիք ունեն:
բ) Երբ աշխարհի տարբեր մասերում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, քաղաքական արդիական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հանգամանքների գիտական լուսաբանումը, որն աներկբա ցույց է տալիս, թե ինչպիսի ողբերգական արդյունքների կարող է հանգեցնել ազգայնամոլակ գաղափարախոսությունը:
գ)Եվ, վերջապես, պատմության դասերը ցույց են տալիս, որ ժողովուրդների համար շատ ծանր է եղել, երբ մոռացության են տրվել մարդկության դեմ կատարված բարբարոսությունները: Ժողովրդի թվաքանակը ոչ մի նշանակություն չունի, երբ պետական քաղաքականության մակարդակի վրա է բարձրացվում ցեղապաշտական տեսությունը:
Որո՞նք էին Հայոց ցեղասպանության պատճառները: Հարցադրումն արդիական է և կարևորվում է նրանով, որ ժամանակակից Թուրքիայում մշակվել է Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պետական կոնցեպցիա, որը հանգում է հետևյալ կեղծիքներին.
ա) Հայերը, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել, և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:
բ) Թուրքերը, իբր, իրենց գրաված երկրներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակիրթ և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից: Հայ-թուրքական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, որոնք խաթարվեցին և թշնամական դարձան մեծ տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Անգլիայի վարած քաղաքականության պատճառով: Եթե չլինեին հայ-թուրքական գործերին եվրոպական պետությունների միջամտությունը, նրանց վարած քաղաքականության հետ հայերի կապած սպասելիքները, չէին լինի նաև սուլթանական և երիտթուրքական վարչակարգերի շրջանում հայերի հետ տեղի ունեցած անցանկալի դեպքերը:
գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ ընդամենը պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի 14-ի «Տեղահանման մասին» օրենքի, որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոնց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:
Այսպիսով` թուրքական պետական հայեցակարգը մերժում է ցեղասպանության փաստը, դրա՝ նախապես ծրագրավորված և կանխատեսված լինելու փաստը:
Ճիշտ է, հայերի ֆիզիկական ոչնչացման քաղաքականությունը պետական մակարդակով իրագործվեց 1849-1922թթ., սակայն ցեղասպանության արմատները, ժամանակագրական առումով, շատ ավելի են խորանում: Դրանք պետք է փնտրել Օսմանյան կայսրության էության մեջ: Լինելով եկվոր ցեղեր և զավթողական պատերազմներով հաստատվելով օտար երկրներում` թուրքերի համար գերխնդիր էր դարձել նվաճված ժողովուրդների թուրքացումը, թուրքական նոր հայրենիքի ստեղծումը:
Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի ընդունած 1948թ. բանաձևում ցեղասպանություն են որակվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի, ցեղային կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Ըստ ՄԱԿ-ի կոնվեկցիայի` հետևյալ հինգ գործողություններից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ.
1.Խմբի կամ համայնքի անդամների սպանությունը:
2.Նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը:
3.Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի մասնակի կամ լիակատար ոչնչացումը:
4.Խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները:
5.Երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:
19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրության կառավարող շրջանների գլխավոր մտահոգությունը պետության փլուզման արգելակումն էր, կայսրության ամբողջականության պահպանման խնդիրը: Այդ նպատակով կյանքի կոչվեցին բազմաթիվ հետադիմական, ցեղապաշտ գաղափարախոսություններ, ինչպիսիք էին` օսմանիզմը, պանիսլամիզմը, թուրքիզմը, պանթուրքիզմը և այլն:
Երիտթուրքերի ազգայնական վարդապետությունը ձևավորվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին: Դրա գերխնդիրն էր` թուրքալեզու բոլոր ժողովուրդների համախմբումը մեկ միասնական թուրքական պետության`Մեծ Թուրանի մեջ: Ըստ էության` ստեղծվելու էր թուրքալեզու արևելյան կայսրություն, որն ընդգրկելու էր Բոսֆորից մինչև Չինաստան և Սառուցյալ օվկիանոս ընկած տարածքը: Մեծ Թուրանի ստեղծումը պետք է իրագործվեր երեք փուլերով.
1.Թուրքիզմ-այս փուլումենթադրվում էր թուրքացնել Օսմանյան կայսրությունը: Քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում հայերը, կամ պետք է ձուլվերին, կամ ոչնչացվեին:
2.Օղուզական պետության ստեղծում-նոր ստեղծված պետությունը` Օղուստանը, իր մեջ պետք է ընդգրկեր Օսմանյան Թուրքիան, ռուսական և պարսկական Ադրբեջանները, Թուրքմենստանը: Այս փուլում փաստորեն նվաճվելու էր նաև Արևելյան Հայաստանը և ոչնչացվելու էր արևելահայությունը:
3.Պանթուրքիզմ-այս փուլում պետք է ստեղծվեր միացյալ Թուրան պետությունը: Մեծ Թուրանն իր մեջ պետք է միավորեր թուրքալեզու բոլոր ժողովուրդներին :
Այսպիսով` պանթուրքիզմը հայերին երրորդ ճանապարհ չէր թողնում: Հայ ժողովուրդն իր երկու հատվածներով կա՛մ պետք է ոչնչանար, կա՛մ թուրքանար:
Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց . այս էր հայկական հարցի լուծման թուրքական եղանակը:
Եվ, վերջապես, ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատերերը, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: «Թուրքերը,-գրել է անգլիացի պատմաբան Վ. Գոտլիբը,-նախանձով էին նայում իրենցից կուլտուրապես ու տնտեսապես ավելի ուժեղ այդ եռանդուն ժողովրդին»: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստությանը, տնտեսական կարողություններին, վերացնելու թուրքական բարձրացող բուրժուազիայի պոտենցիալ և ահեղ մրցակցին:
Արևմտահայերի ցեղասպանությունը
1877-1878թթ. ռուս-թուրքական
Բաժանելով ռուսական զենքի հաղթանակի պտուղները և առաջնորդվելով Եվրոպայում ու Արևելքում հավասարակշռությունը պահպանելու կարգախոսով` մեծ տերությունները մի կողմ քաշվեցին: Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը մնաց օդում կախված: Սուլթան Աբդուլ Համիդը, խոստացած բարենորոգումների փոխարեն, ուժեղացրեց հայերի հալածանքներն ու ճնշումները: Պաշտոնական գրագրություններում արգելվեց> կամ > բառերով: Սուլթանական իշխանություններ
Հայերի բազում բողոքներն ընդդեմ մեծ տերություններ` թե Բ.Դուռը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Տերությունները բավարարվում էին միայն Թուրքիային ուղղված նոտաներով` պահանջելով իրագործել 61-րդ հոդվածով նախատեսված բարենորոգումները, սակայն գործնական ոչինչ չէր արվում: Ինչպես ճիշտ կերպով նկատել է Յոհաննես Լեփսիուսը` >: Իսկ Աբդուլ Համիդը գերմանական դեսպանին հայտարարում էր, թե >:
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը և դրա արդյունքները վավերացրած Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղան հայ քաղաքական մտքի զարգացման գործում: Հայերը շատ բան տեսան ու հասկացան: Հասկացան եվրոպական տերությունների միջև շահի համար մղվող պայքարը և այդ ճանապարհին ամեն կարգի բարձր հասկացությունների ոտնահարումը: Խորապես հիասթափվեցին, երբ տեսան իրենց արդար պահանջի անտեսումը Բեռլինում: Հայ ժողովուրդը տեսավ նաև բալկանյան ժողովուրդների պայքարն ու ազատագրումը, լսեց Մկրտիչ Խրիմյանի > խորհուրդը, վերաքննեց իր պայքարի նախընթացը և կատարեց եզրակացություն` միայն զենքով կարելի է ձեռք բերել մարդկային տարրական իրավունքները, այլ ոչ թե խնդրագրերով կամ աղերսագրերով: Պետք է զինվել և ժողովրդին նախապատրաստել զինված պայքարի. սա դարձավ օրվա կարգախոսը:
Հայ քաղաքական կուսակցությունների առաջացումը նույնպես այդ նոր արդյունքն էր: Կուսակցությունների հանդես գալը հանգեցրեց այն բանին, որ հայ ազատագրական շարժումները 19-րդ դարի 80-90-ական թթ. թևակոխեցին նոր շրջան: Սա որակապես նոր, բարձր փուլ էր: Ի տարբերություն նախորդի` այս փուլն աչքի էր ընկնում նաև իր համեմատական կազմակերպվածությամբ ու զանգվածությամբ: Հայդուկային շարժման ահագնացող թափը, դրա ավելի ու ավելի կազամակերպված բնույթ ստանալը խոսում էր այն մասին, որ Արևմտյան Հայաստանում խնդրո ժամանակաշրջանում մենք գործ ունեինք արդեն ժողովրդա-ազատագրական շարժման հետ: Օրակարգից, ճիշտ է, չէր հանվել մեծ տերությունների օգնության հարցը, բայց նորը, ինչպես ասվեց, սեփական ուժերին ապավինելու մտայնությունն էր:
Այսպիսով` հայ ազատագրական շարժումը ներքին օրինաչափությամբ և իր տրամաբանությամբ ընթացող գործընթաց էր: Հետևաբար, կեղծում են թուրք պատմաբանները, որոնք դարերի հոլովույթ ունեցող հայ ազատագրական շարժումները համարում են հրահրված:
19-րդ դարի 70-80-ական թթ. հայ ազատագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում ավելի ու ավելի առարկայական է դարձնում հայասպան ծրագիրը: Մեծ վեզիր Քյամիլ փաշան արդեն 1878թ. հայերի ջարդերը հռչակում է պետական քաղաքականություն:
Այսպիսով` հայերի ֆիզիկական ոչնչացումը թողնելով պատեհ առիթի, թուրքական արքունիքը ձեռնամուխ եղավ այն միջոցառումների գործադրմանը, որոնք անհնարին կդարձնեին 61-րդ հոդվածից բխող բարենորոգումների իրագործումն Արևմտյան Հայաստանում, բարենորոգումներ, որ Հայաստանի անկախության ճանապարհի առաջին հանգրվաններից մեկը կարող էին լինել:
Պատահական չէ, սուլթանական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից կտրուկ փոխեց Արևմտյան Հայաստանում իր գաղութակալ քաղաքականության վարման մեթոդները: Նրա վարչա և ժողովրդագրական քաղաքականությունն ստանում է նոր բովանդակություն` արդյունքում ունենալով Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մահմեդական բնակչության տոկոսային հարաբերությունն արհեստականորեն մեծացնելու միտումը: Այդ նպատակի համար նա երկար տարիների ընթացքում դիմում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցների: Ահա թե ինչ ենք կարդում փաստաթղթերից մեկում.
1.Այն շրջանները, որտեղ հայերը մեծամասնություն են կազմել, բաժանել են մասերի և այդ մասերը կցել այն մասերին, որոնք Հայաստանից դուրս են գտնվում: Այդ մեթոդով նրանց հաջողվում է տարրալուծել հայերին մուսուլմանական զանգվածի մեջ:
2.Կովկասից, Բալկաններից գաղթած մուսուլմաններին տեղավորում էին հայ ժողովրդի մեջ: Թուրքերը զգուշանում էին գաղթականների իրական թիվը հայտնել, թեպետ գաղթականության գրասենյակում նրանց ցուցակը կար: Դիպվածով, այնուամենայնիվ, մի քանի պաշտոնական տեղեկություններ իմացվեց: Օրինակ` պարզվեց, որ 1878-1908թթ., մուսուլմանակա
3.Հրատարակել սխալ վիճակագրական տեղեկություններ, մեծացնել մուսուլմանների թիվը զանազան մեքենայություններով>>:
Թուրքական վիճակագրությունը դիմում էր առասպելական կեղծիքների: Այսպես, ըստ թուրքականպաշտոնական սալնամեի (վիճակագրական տարեգիրք)` 1870թ. կայսրության ասիական երկրամասերում ապրում էր 17 մլն 216 հազար մարդ, որից 3 միլիոն 600 հազարը հայեր էին: Մինչդեռ, 1880թ. հուլիսի 5-ին Կ. Պոլսում հավատարմագրված տերությունների դեսպաններին ուղղված պատասխան նոտայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբեդին փաշան նշում էր, որ ամբողջ կայսրությունում հայերի թիվը կազմում է 700 հազար: Այնինչ 1870-1880թթ. ընթացքում հայերի բնականաճն անցել էր կես միլիոնից: Ահա այս պահից սկսած` թուրքական պետությունները կոծկելու համար իր իսկ ձեռքով կատարած մեծ ոճիրը նվազեցված են ներկայացնում Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակը`> որ ժամանակին թուրքական աղբյուրները ոչ ճիշտ տեղեկություն են տվել հայ ազգաբնակչության թվաքանակի մասին:
Բալկանյան ժողովուրդների ապստամբությունների և ռուս-թուրքական պատերազմի արդյունքներից մեկն այն էր, որ օսմանյան թուրքերը դուրս վռնդվեցին Եվրոպայից: Այս պայմաններում, թուրքերի առջև ծառացել էր սեփական հայերինիք ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով նրանք իրենց հայացքը հառել էին կայսրության արևելյան նահանգներին, հատկապես` Հայաստանին: Ուրեմն հայերիցեղասպանությամբ, սուլթանական վարչակարգըոչ միայն վերացնում էր Հայկական հարցը, կասեցնում կայսրության հնարավոր փլուզումը,այլև >` հայերից, մաքրված տարածք էր ստեղծում թուրքերի նոր հայրենիքի համար: Այս ճշմարտությունը նկատել են օտար հետազոտողներից շատերը: Այսպես` անգլիացի պատմաբան Դավիդ Քուշներն իր աշխատություններից մեկում նշում է, որ արդեն Աբդուլ Համիդի շրջանում թուրքական մամուլի էջերում սկսել էր ծավալվել > կոնցեպցիան, ըստ որի, Անատոլիան, բացի թուրքերից, որևէ այլ ժողովրդի չի պատկանել: Դրա նպատակն էր հասնել այն բանին, որ թուրքերը Անատոլիան դիտեն որպես անվիճելի թուրքական > (հայրենիք):
Այսպիսով` թուրքական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից Արևմտյան Հայաստանում վարում էր մի քաղաքականություն, որի էությունն էր` Հայաստանն առանց հայերի: Մենք ծանոթացանք այդ նպատակին ուղղված նրա կողմից ձեռնարկված մի շարք գործնական միջոցառումների հետ: 19-րդ դարի 90-ական թթ. կեսերից թուրքական պետությունն անցնում է արևմտահայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը: 1894-1896թթ. հայկական կոտորածներըՕսմանյան կայսրությունում համաշխարհային պատմությանմեծագույն ոճրագործություններից մեկն է: Ջարդերին մասնակցում էին զինվորական ևքաղաքական իշխանությունները, քրդական հեծելագնդերը, մահմեդական խուժանը: Հայերի կոտորածները տեղի էին ունենում ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Թուրքիայի հայաբնակ վայրերում: Ճիշտ է, հայերը որոշ վայրերում դիմեցին ինքնապաշտպանության, սակայն հսկայական էին կորուստները: Եվրոպական տերությունների դեսպանների զեկուցագրերի, ժամանակի հայ և օտար մամուլի հաղորդումների համաձայն, 1894-1896թթ. կոտորածներին զոհ գնացին 300 հազար արևմտահայեր, բռնությամբ մահմեդականացվեց շուրջ100 հազարը, առևանգվեցին տասնյակ հազարավոր աղջիկներ ու կանայք, կողոպտվեցինև այրվեցին 3 հազարից ավելի հայաբնակ գյուղեր, շուրջ 300 հազար հայեր արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ, Ամերիկա: 90-ական թթ. զանգվածային կոտորածներից հետո ամայացան Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, սուլթանական իշխանություններն ավելի ստրկացրեցին հայերի ազգային ու կրոնական հալածանքները: Հայ ազատագրական շարժումները խեղդելու համար Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վայրերում ստեղծվեցին ամրացված զորանոցներ:
Սուլթան Աբդուլ Համիդի քաղաքականությունը շարունակվեց հաջորդվարչակարգի` երիտթուրքերի կողմից, որ իշխանությանն էր եկել 1908թ.: Աբդուլ Համիդի միապետությունը տապալվեց սուլթանական վարչակարգից դժգոհ ընդդիմադիր ուժերի` այդ թվում դաշնակցություն կուսակցության ջանքերով: Դամեծ խանդավառություն առաջացրերց նաև արևմտահայերի շրջանում, որովհետև երիտթուրքերը հանդես էին գալիս Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսերով: Սակայն երկար չտևեց երիտթուրքական այսպես կոչված հեղափոխության մեղրամիսը: Իրադարձությունների հետագա հոլովույթը ցույց տվեց, որ հանձին երիտթուրքերի, իշխանության գլուխ են անցել մեծապետական շովինիստներ և պանթուրքիստներ: Դրա ակնառու ապացույցը եղավ Կիլիկիայում 1909թ. տեղի ունեցած հայերի ջարդը, որին զոհ գնաց 30 հազար մարդ:
1910-1911թթ. երիտթուրքերը պաշտոնապես հրաժարվեցին պանօսմանիզմից և ընդունեցին պանթուրքիզմը, որը դարձավ կայսրության պետական գաղափարախոսությունը
ա) միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին
բ) երկիրը կազատվեր հայ տարրից, ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր
գ) հայերի հարստությունները կանցնեն թուրքական պետությանը
դ) ամենամեծ խոչընդոտի>> անհետացմամբ` ճանապարհ կհարթվեր մեծ իդեալի` համաթուրքականության գաղափարի իրագործման համար:
Պաշտոնապես ընդունելով պանթուրքական վարդապետությունը` երիտթուրքերը նպաստավոր պահի էին սպասում դրա իրականացման համար: Այդպիսի պահ դարձավ Առաջին աշխարհամարտը:
Օսմանյան Թուրքիան շատ որոշակի պլաններով մտավ համաշխարհային պատերազմի մեջ` ստեղծելով թուրքական մեծ կայսերապետություն, որի սահմանները ձգվելու էին Ջիբրալթարից մինչև Չինաստան և իրմեջ պետք էընդգրկեին Ռուսաստանի կազմում գտնվող Կովկասը, Ղրիմը, Մերձվոլգյան հողերը, Միջին Ասիան, ինչպես նաև Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի թուրքաբնակ մասերը:
Երիտթուրքական արկածախնդրության ճանապարհին մեծ խոչնդոտ էր հանդիսանում հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի ևՊարսկաստանի թուրքախոս երկրամասերի միջև: Նախ հարկավոր էր վերացնել հայկական այդսեպը` հայ ժողովրդին գլխովի բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու միջոցով,- ահա այսպես էր գրված > կուսակցության կենտկոմի` իր տեղական կազմակերպություններին ուղղված շրջաբեկանում:
Եթե Աբդուլ Համիդի արյունալի քաղաքականությունը > բազմիցս կրկնվող այն ցինիկ հայտարարություններով, թե Հայկական հարցը լուծելու համար հարկավոր է ջարդել հայերին, ապա երիտթուրքերը, ժառանգելով այդ քաղաքականությունը` դրան տեսական հիմնավորում էին տալիս, որը բխում էր պանթուրքական կայսերապաշտութ
Պանթուրքիզմն ուներ նաև հակառուսական ուղղվածություն: Երիտթուրքակ
Երիտթուրքերը համաշխարհային պատերազմը լավագույն առիթը համարեցին իրենց ծրագրերի իրագործման համար: Նախ` նրանք հավատացած էին պատերազմում Ռուսաստանի պարտության մեջ, երկրորդ` պատերազմն ինքնին հետին պլան էր մղելու հայասպան ծրագրի իրագործմանը խանգարող բարոյական արգելքները: Ահա թե ինչպես էր դա հիմնավորում դոկտոր Նազմը` հայերի զանգվածային ջարդերը գործնական հողի վրա դնողերիտթուրքերի գաղտնի խորհրդալցությունում. >:
Այդ նույն խորհրդակցությունում բոլոր ներկա գտնվողները քվեարկեցին հայերի բնաջնջման օգտին: Թալեաթի առաջարկությամբ քվեները հավաքվեցին և հաշվվեցին. բոլորը միաձայն քվեարկել էին մինչև վերջին հայը բնաջնջելու օգտին:
Արևմտահայերի զանգվածային ջարդի և տարագրության գործադրությունը հանձնարարվե
Երեքի հանձնախմբի անդամներից յուրաքանչյուրը հայասպանությունը ղեկավարելո
1.Արևմտյան Անատոլիա
2.Արևելյան Անատոլիա (հիմա` Արևմտյան Հայաստան),
3.Կիլիկիա-Հյուսիսային Սիրիա: Երեքի հանձնախմբի գործունեության հսկողությունը դրված էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա: Այսպիսով` Մեծ եղեռնը կանխամտածված և ամենայն բծախնդրությամբ նախապես ծրագրավորված էր երիտթուրքական վարչակարգի կողմից:
1915թ. ապրիլի 15-ին հաստատվեց և տեղական իշխանություններին ուղարկվեց արևմտահայության մահվան հրամանը, որը ստորագրված էր Թալեաթի, Էնվերի ու Նազըմի կողմից: Դրանում մասնավորապես ասված էր. Հետևաբար մեր հայրենիքը, ազգը, պետությունը և կրոնը այդպիսի վտանգի հնարավորություններից պաշտպանելու համար, կառավարությունը, որ ներկայացնում է իսլամն ու թուրք ժողովուրդը ու Միություն ևառաջադիմությու>> կոմիտեն, ինչ էլ որ լինի, նպատակ ունենալով կանխել որևէ մի տեղ և որևէ մի ձևով Հայկական հարցի առաջադրումը, օգտվելով այն պատեհությունից, որ մեզ ընձեռել է պատերազմը, և որոշեց վերջնականապես վերջ դնել այդ հարցրն, բնաջնջելով խորթ տարրը, քշելով նարան Արաբիայի անապատները` համաձայն մեր տված գաղտնի հարահնգին....
Յուրաքանչյուր պաշտոնատար կամ մասնավոր անձնավորություն,ով կընդդիմանա այս սրբազան և հայերենասիրական գործին ևչի կատարի իրվրա դրված պարտականույթունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ուկրոնի թշնամի ևկպատժվի>>:
Սամի ողջ ժողավրդի դամբանականն էր:
Հայերի ցեղասպանության ծրագրի գործադրություւնն սկսվեց պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու առաջին օրերից: Այդ դիվային ծրագիրն առանց ցնցումների իրագործելու համար մեկուսացվեց արևմտահայության ռազմունակ հատվածը: Ընդհանուր զորահավաքի ևճանապարհների վար աշխատելու պատրվակով, ընտանիքներից հեռացվեցին 15-60 տարեկան հայ տղամարդիկ, որոնք 1914թ. վերջերին -1915թ. սկզբներին հատված առհատված, խիստ գաղտնիության պայմաններում, ոչնչացվեցին:
Ծրագրի գործադրման երկրորդ փուլը հայ ժողովրդի մտավոր ուժի գլխատելն էր: Ապրիլի 24-ին ոստիկանությունը Կ. Պոլսու ձերբակալեց 235 անվանի հայ մտավորականների: Մինչև ապրիլի 29-ը ձերբակալված մտավորականների թիվը հասավ 800-ի, որոնք անլուր տանջանքներից հետո, բարբարոսաբար ոչնչացվեցին: Ձեռնատելով ևգլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրորդ քայլին, այն է` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերի ևբռնագաղթին: Սաիր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ:
Ցեղասպանությունն իրագործվում էրոչ միայ Արևմտյան Հայաստանում, այլև կայսրության բոլոր հայաբնակ վայրերում: Լիակատար բնաջնջումից միառժամանակ փրկվեցին Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայերը, որը բացատրվում էհետևյալով. նախ, այդ քաղաքներն ունեին միջազգային նշանակություն և երիտթուրքերը երկնչում էին օտարերկրացիների ներկայությունից: Երկրորդ, նրանք ձորձում էին քողարկել ներքին վիլայեթներում իրենց կատարած հանցագործությունները` պատեհ առիթով վկայակոչելով, թե այդ քաղաքներում հայեր կան: Արևմտահայերի բնաջնջումն իրականացվեց թե՛ տեղում, թե՛ բռնագաղթի ճանապարհին, թե՛աքսորավայրերում: Արդեն 1915թ. վերջերին արևմտահայությունը ոչնչացված էրկամ տեղահանված:
Զանգվածային ջարդերից փրկված արևմտահայերը ցաք ու ցրիվ եղան: Նրանց մի հատվածը, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում ևմահմեդականացվեց: Ըստ անգլիական Կապույտ գրքի>>` նրանց թիվը մոտավորապես 250 հազար էր, ըստ Յ. Լեփսիուսի` 200 հազար: Երկրորդ մասն աքսորվեց Միջագետքի արաբական անապատներ, իսկ երրորդ մասն ապաստան գտավ Կովկասյան ռազմաճակատի շրջանում` մոտավորապես Արևելյան Հայստանում:
Արաբական տարածքներ քշված հայերը կուտակվեցին Միջագետքի անապատւ հյուսիսային ևարևելյան շրջաններում` Ռասուլ –Այն, Դեյր Զոր, Ռաքքա, Մեսքենե, Պապ, Մոսուլ ևայլ վայրերում, որտեղ ստեղծվել էին համակենտրոնացման ճամբարներ:
Ըստ Կապույտ գրքի>>`1916թ. փետրվարի 3-ի վիճակագրությամբ, արաբական անապ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=519597568099363&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել