Քիչ առաջ եմ վերադարձել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվրված երթից: Լցված եմ հպարտությամբ և հոգու բարձր թռիչք եմ ապրել մեր երիտասարդների միասնականության և համընդհանուր վշտի այսպիսի խորը գիտակցության փաստից: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քայլեցին մինչև հուշահամալիր, նրանց, ովքեր դեռ մնալու են այնտեղ գիշերը, և առհասարակ նրանց, ովքեր ցանկացած շահից գերադասեցին ազգայինը: Վստահ եմ, որ այսօր ամբողջ աշխարհը, տեսնելով այս հսկայական երթը, կհասկանա, որ անկախ ամեն ինչից, ներքաղաքական ցանկացած իրավիճակում հայ երիտասարդությունը միասնական է և պահանջատեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել