««Հայկական ժամանակ»-ը խորհրդարանի կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն սննդամթերքի շուկայում տիրող գնաճի մասին: ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները խուսափում էին պատասխանել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց.
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գնաճը»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ տոնական օրերին ընդառաջ տիրող այս գնաճն անընդունելի համարեց:
«Գնաճն այս տոնական օրերին լուրջ խնդիր է դառնալու մեր ժողովրդի համար: Լսելով եմ ասում, որ այստեղ էլ են զեղչեր լինում, ես չեմ տեսել, բայց դա էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա: Մենք օգտագործում ենք ցանկացած ապրանքատեսակ»,-ասաց նա:
ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն էլ կարծում է, որ գնաճը կառավարելի է, անհանգստանալու կարիք չկա:
«Գնաճը կառավարելի է, բոլորս էլ սպառող ենք, էլ հարցեր չտաք»:
Կարինե Աճեմյանը «Հայկական ժամանակի»-ի հարցին, թե գնաճի պատճառով որևէ ապրանքատեսակից հրաժարվել է, ասաց. «Մենք այնքան զուսպ ենք առևտրի հարցում, տանն էլ քիչ ենք, քիչ ենք ուտում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել