«Հայկական ժամանակ». Մենք այնքան զուսպ ենք առևտրի հարցում, տանն էլ քիչ ենք, քիչ ենք ուտում. Կարինե Աճեմյանը՝ գնաճի մասին


10:30 , 20 դեկտեմբեր, 2017
««Հայկական ժամանակ»-ը խորհրդարանի կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն սննդամթերքի շուկա­յում տիրող գնաճի մասին: ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամա­վորները խուսափում էին պատասխանել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց.
 
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիք պետք է ու­նենամ: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գնաճը»:
 
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ տոնական օրերին ընդառաջ տիրող այս գնաճն անընդունելի համարեց:
 
«Գնաճն այս տոնական օրերին լուրջ խն­դիր է դառնալու մեր ժողովրդի համար: Լսելով եմ ասում, որ այստեղ էլ են զեղչեր լինում, ես չեմ տեսել, բայց դա էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա: Մենք օգտագործում ենք ցանկացած ապրանքատեսակ»,-ասաց նա:
 
ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն էլ կարծում է, որ գնաճը կառավարելի է, անհանգստանալու կարիք չկա:
 
«Գնաճը կառավարելի է, բոլորս էլ սպառող ենք, էլ հարցեր չտաք»:
 
Կարինե Աճեմյանը «Հայկական ժամանակի»-ի հարցին, թե գնաճի պատճառով որևէ ապրանքատեսակից հրաժարվել է, ասաց. «Մենք այնքան զուսպ ենք առևտրի հարցում, տանն էլ քիչ ենք, քիչ ենք ուտում»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: