Tert.am-ը գրում է.
Նյու Յորքում բնակվող սիրողական լուսանկարիչ Համզա Դիսը պատկերում է քաղաքն այնպիսի արտասովոր ռակուրսներից, որ նրա կադրերին նայելիս գլխապտույտ է առաջանում:
Big Picture-ի հաղորդմամբ՝ Համզան ընդամնեը 17 տարեկան էր, երբ երեք տարի առաջ նրա մասին առաջին անգամ հոդված հրապարակվեց NY Magazine ամսագրում:
Նշվում է, որ տաղանդավոր լուսանկարիչն արդեն երկար ժամանակ է լուսանկարում Նյու Յորքը տների տանիքներից ու կամուրջներից և անընդհատ նոր կետեր է փնտրում ավելի հետաքրքիր տեսարաններ գտնելու համար:
Երիտասարդի խոսքով՝ այժմ ինքը լուսանկարչական փորձարկումներ է անում դրոնի միջոցով՝ ցուցադրելով Նյու Յորքը նոր անկյան տակ և հրապարակելով ամենահետաքրքիր կադրերն Instagram-ում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
![]()
![]()
![]()
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/12/19/Humza-Deas/2569595
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել