Մեր երկրի վրա շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր կան, ուր շատ մարդիկ են ուզում այցելել: Բայց կան նաև վայրեր, որտեղ պետք չէ լինել, որովհետև այնտեղ անցկացրած ժամանակը կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Ամերիկյան էկոլոգիական ֆոնդը՝ Blacksmith Institute-ը, կազմել է այդպիսի վայրերի ցուցակ: 

10. Դերժինսկ, Ռուսաստան

Места на Земле, несовместимые с жизнью

1930-1998 թվականներից Դերժինսկում թաղվել է ավելի քան 200 հազար տոննա քիմիական թափոն՝ ներառյալ ամենավտանգավորները՝ նեյտրոտոքսիններ: Ջրի աղտոտման ցուցանիշը 17 միլիոն անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այսօրվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 300 բնակիչ: Նրանց կյանքի միջին տևողությունը 45 տարին է:

9. Կաբվե, Զամբիա

Места на Земле, несовместимые с жизнью

20-րդ դարի սկզբին Կաբվեում հայտնաբերվեցին կապարի և կադմիումի մեծ պաշարներ: Ստեղծվեցին խոշոր ձեռնարկություններ այս մետաղների վերամշակման համար: Իսկ այսօր օդի աղտոտվածության մակարդակը ծանր մետաղներով 4 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Վարակված մարդիկ, որոնց թիվը գերազանցում է 250 հազարը, տառապում են արյան սուր վարակմամբ, որը հանգեցնում է հաճախակի փսխումների, փորլուծության, երիկամի և մկանային հյուծման:

8. Լա-Օրոյա, Պեռու

Места на Земле, несовместимые с жизнью

Այս բնակավայրում ապրում է 35 հազար մարդ: Բայց բնակչության 95 տոկոսը տառապում է ծանր հիվանդություններով՝ կապված արյան մեջ կապարի մեծ քանակության առկայությամբ: Այս բնակավայրի տարածքում գտնվում են ամերիկյան գործարաններ, որոնք զբաղվում են այնպիսի «օգտակար» նյութերի արդյունաբերմանբ, ինչպիսիք են կապարը, պղինձը և ցինկը: Այստեղ հաճախ տեղում են թթվային անձրևներ:

7. Լինֆին, Չինաստան

Места на Земле, несовместимые с жизнью

Լինֆենը Չինաստանի ածխարդյունաբերության կենտրոնն է: Ծծմբի երկօքսիդի և այլ վնասակար մասնիկների մակարդակը շատ անգամ գերազանցում է նորման: Քաղաքում ապրում է ավելի քան 200 հազար վարակված բնակիչ, որոնք տառապում են թոքաբորբով, թոքերի քաղցկեղով և բրոնխիտով: 

6. Նորիլսկ, Ռուսաստան

Места на Земле, несовместимые с жизнью

Նորիլսկը համարվում է Ռուսաստանի ամենաաղտոտված վայրերից մեկը: Քաղաքում գտնվում են ծանր մետաղների մշակման՝ աշխարհի խոշորագույն ձեռնարկությունները: Այստեղ արդյունահանում են պղինձ, կապար, նիկել, սելենիում և ցինկ: Այսօրվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 134 հազար վարակված մարդ, որոնք տառապում են շնչառական հիվանդություններով: 2001 թվականից արտասահմանցիների մուտքը քաղաք արգելված է: 

5. Սուկինդա, Հնդկաստան

Места на Земле, несовместимые с жизнью

Այստեղ գտնվում են քրոմի ամենամեծ հանքերն աշխարհում: Թափոնների մեծ մասը լցվում է գետերի և լճերի մեջ: Քաղաքում ապրում է մետ 2,5 միլիոն մարդ: Բնակչության մոտ 90 տոկոսը տառապում է քաղցկեղով:

4. Տյանժին, Չինաստան

Места на Земле, несовместимые с жизнью

Տյանժինը Չինաստանի՝ կապարի արդյունաբերության կենտրոնն է: Սա Չինաստանի ամենաաղտոտված վայրերից մեկն է: Կապարի առկայությունը օդում մոտ 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այս վայրում աճող բրնձի բաղադրության մեջ կապարը 24 անգամ գերազանցում է նորման:

3. Վապի, Հնդկաստան

Места на Земле, несовместимые с жизнью

Այս քաղաքի տարածքում կենտրոնացված է ավելի քան 1000 արդյունաբերական ձեռնարկություն: Սնդիկի քանակությունը Վապիի ջրերում մոտ 100 անգամ գերազանցում է նորման, իսկ օդը լցված է ծանր մետաղներով: Տարատեսակ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվն այս տարի գերազանցում է 70 հազարը:

 

2. Սումգայիթ, Ադրբեջան

Места на Земле, несовместимые с жизнью

Սումգայիթը հետխորհրդային տարածքի քիմիական արդյունաբերության կենտրոնն է: Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է ավելի քան 275 հազար մարդ՝ վարակված ծանր մետաղներից, նավթային թափոններից և այլ քիմիական նյութերից: Երեխաներն այստեղ ծնվում են այնպիսի գենետիկ շեղումներով, ինչպիսիք են մտավոր հետամնացությունը և ոսկորների հիվանդությունը:

1. Չերնոբիլ, Ուկրաինա

Այսօրվա դրությամբ այս շրջանում ճառագայթումից տուժածների քանակը կազմում է մոտ 5.5 միլիոն մարդ: Միջուկային աղետը տեղի ունեցավ 1986 թվականի ապրիլի 26-ին, երբ փորձերի ժամանակ Չերնոբիլի ատոմակայանում պայթյունի պատճառով հալվեց ռեակտորի միջուկը, և հարյուր անգամ ավելի ճառագայթում եղավ, քան երբ ատոմային ռումբերը ընկել էին Հերոսիմաի և Նագասակիի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել