91773_600Ստեփանը էսպիսին էր անցած տարի: Հիմա նկար չունեմ, բայց հաճախ եմ հանդիպում դպրոցի բակում: Արդեն երկար մազերով: Ժպիտը դեմքին, առողջ տեսքով: Չնայած որ կլոր տարին քիմիաներ է ստացել: Հաճախում է դասերին ու վստահ է, որ լավացել է:
Աստված տա, քիմիաները արած լինեն իրենց գործը: Անհավատալի տեմպերով նահանջում է քաղցկեղը:
Մնում է մի վերջին շտրիխ, որ կարողանա Մոսկվայում ПЕД հետազոտություն անցնի:
Անցած տարի բոլորիս օգնությամբ կարողացանք օգնել փոքրիկին: Գուցե էս տարի էլ ստացվի: Ամենափոքրիկ օգնությունն էլ թանկարժեք է էսօր իր համար:

Էն ժամանակ Մոսկվայի հետազոտությունը ու հյուրանոցի ծախսերը հոգաց Տատյանա Վիկտորովնա Կրասնովան aka vespro. Մոր նման տեր կանգնեց տղային: Ուղարկեց լավագույն բժիշկների մոտ:
Մեր հավաքած գումարն էլ հետագա բուժման համար պետք եկավ: Երբ ես շնորհակալություն հայտնեցի Տատյանա Վիկտորովնային, նա միայն ասաց՝ ամեն ինչ արա, ինչ քեզնից կախված է, որ երեխան մինչև վերջ բուժվի:
Ցավոք, էսօր միայն էս գրառումը կարող եմ անել: Բայց Աստված մեծ է, գուցե տարածենք, ու էս գրառումն էլ օգնի, որ տղան ևս մի քայլ անի ու հայտնվի առանց սիստեմաների ու սրսկումների մանկությունում:
Այստեղ  կարող եք գտնել, թե մոտավորապես ինչքան է պետք փոքրիկին:

Խնդրանքս է`տարածեք էս գրառումը, գուցե որևէ մեկը ունենա հնարավորություն ու ցանկություն Ստեփանին տեր կանգնի Մոսկվա գնալու համար:


Ստեփանին աջակցելու համար Կոնվերս բանկում բացվել են հաշվեհամարներ.
Հայկական դրամով`   220050947377000
ԱՄՆ դոլարով`   1930006938310101
Ռուսական ռուբլով`   1930006938310158
Լրացուցիչ տեղեկությունների համար`  093  05-28-83  (Նարինե Սաֆարյան)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել