Երկու օր՝ ապրիլի 20-ին և 21-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ վայելելու աշխարահռչակ երաժիշտ Յանիի ստեղծագործությունները:

«Ամենամեծ զգացմունքը, որն ինձ վրա ազդեցություն է ունեցել ամբողջ կյանքի ընթացքում, սերն է», - համերգի ժամանակ ասաց Յանին: Երաժշիտը խոստովանեց, որ իրեն դուր է գալիս ստեղծել այնպիսի երաժշտություն, որը դրական էմոցիաներ է փոխանցում: Եվ իսկապես, նա կարողացավ ողջ դահլիճին փոխանցել այդ դրականն ու պարգևել անմոռանալի երեկո: 

Համերգի սկսկվելու առաջին իսկ րոպեներից հանդիսատերը բուռն ողջունեց թե՛ Յանիին, թե՛ նրա խմբին: Դահլիճի բուռն արձագանքը շարունակվեց ամբողջ երեկոյի ընթացքում: Ծափահարությունները էլ ավելի էին կրկնապատկվում, հատկապես, երբ ելույթ էր ունենում հայ ջութակահար Սամվել Երվինյանը:

Ինչպես և խոստացել էր Յանին` համերգի ընթացքում հայ հանդիսատեսին անակնկալ էր սպասվում:  Հայ ջութակահարը խմբի մյուս անդամների նվագակացությամբ նվագեց «Շալախոն», որը մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում:

Մատուցվեց նաև երկրորդ անակնկալը, երբ համերգի կեսին թմբկահարը բեմ բարձրացավ և ցույց տվեց իր սպիտակ վերնաշապիկը, որի հետևում գրված էր Armenia:  

Համերգի ավարտին ծափահարությունները չէին դադարում, Յանին մի քանի անգամ բեմ վերադարձավ և կատարեց իր հրաշալի ստեղծագործություններից: Նա խոստացավ, որ Հայաստան կրկին կվերադառնա:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել