UNESCO-ի կողմից յուրաքանչյուր տարի հայտարարվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2012 թվականին որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրվել է Երևանը:
303 թ. – Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատեցին քրիստոնեական ռազմիկ Գեորգի Հաղթանակաբերին:
1564 թ. – ծնվել է և նույն օրը 1616 թվականին մահացել է Ուիլյամ Շեքսպիրը, անգլիացի մեծանուն գրող, դրամատուրգ:
1907 թ. – ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1913 թ. – ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
1917 թ. – ծնվել է Գեորգի Վիցինը, ռուս սիրված դերասան, «Կովկասի գերուհին», «Շուրիկի արկածները» (մահ. 2001 թ.):
1956 թ. – ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի ատաջին համերգը:
1958 թ. – տեղի ունեցավ «Չարի կնիք» ֆիլմի պրեմիերան, Հոլիվուդյան աստղեր Օրսոն Ուելսի, Չառլթոն Հեսթոնի, Մառլեն Դիտրիխի և Ակիմ Թամիրովի մասնակցությամբ:
1967 թ. – տիեզերք բարձրացավ Սովետական «Սոյուզ 1» տիեզերանավը:
1974 թ. – Ինդոնեզիայի Բալի քաղաքում Boeing 707 ինքնաթիռը ավիավթարի ենթարկվեց, ինչի արդյունքում մահացավ 107 մարդ:
Ըստ Վիքիպեդիայի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frunz.poghosyan/posts/372699552845452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել