«Մի քանի օր առաջ առողջպահության նա­խարար Լևոն Ալթունյանն «Ազատության» եթերում նախ ասաց, որ մինչև 15 տարե­կան աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով, այնուհետև նախարարությունը նրան ուղղեց՝ նշելով, որ խոսքը տղաների 25 տո­կոսի և աղջիկների 1 տոկոսի մասին է: Ցանկություն չունեմ արդարացնելու նախա­րարին՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է գիտակցի՝ ինչի մասին և ինչպես է խոսում: Մանավանդ, երբ խոսքը նման նուրբ, զգայուն թեմաների մասին է: Բայց դրանից հետո սկսված քննարկումը թեման, ինչպես միշտ, շեղեց այլ ուղղու­թյամբ՝ տարավ մի տեղ, որտեղ ծաղկում է երեսպաշտությունն ու փարիսեցիությունը: Ար­ձագանքը մոտավորապես հետևյալն է՝ «ան­բարոյականը դու ես, այլասերվածը դու ես ու քո շեֆերն են»: Այսինքն՝ քննադատները ել­նում են այն կանխավարկածից, որ մինչև 15 տարեկանը սեքսով զբաղվելն անբարոյակա­նություն է, փչացած, այլասերված լինելու դրսևորում, և ահա նախարարն այդ 25 տոկոս երեխաների մասին ինչ-որ վատ բան է ասել: Բայց նախ՝ եթե հարցված դեռահասը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա: Ես, օրինակ, չեմ բացա­ռում, որ տղաները ցանկալին իրականի տեղ են դրել, որովհետև, իմ համոզմամբ, ցանկա­ցած առողջ 15 տարեկան տղա դա խիստ ցանկալի է համարում (աղջիկների մասին չեմ կարող ասել՝ դա էլ կանանց հարցրեք):
 
Բայց ամենակարևորը՝ ո՞վ ասաց, որ սեք­սով զբաղվելն անբարոյականություն է: Իհար­կե, որոշակի տարիքում դա պետք չէ անել, որովհետև կարող է վնաս հասցնել դեռա­հասների առողջությանը, նրա՝ դեռևս չձևավորված օրգանիզմին, դա կարող է հետագա ողջ կյանքի համար լուրջ հոգեբանական վնասվածք դառնալ: Պարզ է նաև, որ այդ ամենը անհրաժեշտ է բացատրել երեխանե­րին: Բայց բարոյականության կամ անբարո­յականության հետ դա, իմ կարծիքով, կապ չունի:        Անբարոյականը, իմ ընկալմամբ, նա է, ով ստում է, ով երեսիդ ժպտում է, իսկ քո հետևից բամբասում, ով իր խոսքը չի պա­հում, ով լուծում է իր անձնական նյութական խնդիրները՝ ուրիշներին «ֆռռացնելով»: Բա­րոյականությունն ու անբարոյականությունը սեռական կյանքով չեն պայմանավորվում: Դուք չե՞ք տեսել կույս խաբեբաների և կաշ­առակերների:
 
Փողոցային հարցումներից մեկի ժամանակ մի կին հպարտորեն ասաց. «Ես երեք երեխա ունեմ, բայց երբեք սեբսով չեմ զբաղվել»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել