Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է մագլցում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է: Դռնապանը դուռը բացում է նրա առաջ, և ոչխարները հետևում են նրա ձայնին: Նա իր ոչխարներին կանչում է իրենց անունով և դուրս է տանում նրանց: Եվ երբ իր ոչխարներին դուրս է հանում, ինքն է առաջնորդում նրանց, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: Օտարի չեն հետևում, ընդհակառակը, փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարի ձայնը…
-Ե՛ս եմ դուռը. ով որ իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի: Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու: Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն:
(Հովհաննեսի ավետարան 10:1-5, 9-10)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի: