Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ինձ համար վտանգավորը շիկահեր, եվրոպական արտաքինով թուրքն է, որին անմիջապես դժվար է ճանաչել… Սուտ, սին, փուչ հայրենասերը, գառան մորթով սրիկան, ազնիվ ձեւացող խաբեբան, մաքուր ձեւացող կաշառակերը, շորթողը, հավատարիմ ձեւացող դավաճանը, մտերիմ բացբերանը, Հիպոկրատի երդումը դրժող բժիշկը, հանցագործներին հովանավորող ոստիկանը...
Վտանգավոր է ՀՀԿ-ական դարձած ԲՀԿ-ականը, ԲՀԿ-ական դարձած ՕԵԿ-ականը, կամ հակառակը, «Ժառանգական» դարձած ՀԱԿ-ականը կամ այլ համանման ականները, մեղվի նման այս կամ այն կուսակցությունից, այս կամ այն քաղաքական շարժումից այլ քաղաքական շարժում թռնող, հաշվենկատ պատեհապաշտը, մի քանի քաղաքական լարերի վրա խաղացողը, այդ լարերի վրա «խաղադրույք դնող» պաշտոնյան…
Վտանգավոր են մարդասիրական, ազնիվ, համամարդկային արժեքների համար պայքարի իմիտացիա ստեղծող գրանտակերները, միասեռականների դեմ ցուցադրական պայքարող թաքնված միասեռականները, անտառահատ անտառապահները, բնությունը ավերող բնապահպանները, կյանքում ոչ մի լավ բան չարած ամեն ինչից դժգոհները, անգրագետ, անդաստիարակ, հաբռգած, լկտի, փուչ զավակով հիացող, հպարտացող ծնողները…
Մի խոսքով վտանգավոր է թաքուն, գաղտագողի, դավադիր, կեղծավոր, ձեւական ամեն ինչը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել