Wnews.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն շատերին հայտնի է ոչ միայն իր յուրօրինակ զգեստներով, այլ որպես հայ հայտնի մեծահարուստ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի ex- կին։

Մոսկվայի բարձրաշխարհիկ հանրության ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնացել էր 2008 թվականին եւ բաժանվել երկու տարի առաջ։ Նրանք  դուստր ունեն ՝ Վասիլիսան։

Այժմ Դանիլ Խաչատուրովն ամուսնացել է Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ։

Բաժանումից երկու տարի անց  դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն իր անկեղծ հարցազրույցում պատմել է իր եւ հայ մեծահարուստի հարաբերությունների մասին։

Ուլյանա Սերգեյենկոն այժմ բնակվում է իր երկհարկանի առանձնատանը։

«Նախկին տանից դուրս եկա երկու տարի առաջ եւ դրանից հետո երբեք այնտեղ ոտք չեմ դրել։ Ամեն ինչ այնտեղ մնաց։ Ի՞նչ է նշանակում ամեն ինչ. վախենում եմ հիշել, թե ինչպես էր նախկին ամուսինս իմ վրա  զայրացել, որ փոխել էի տան փականները։ Այնտեղ մնացին իմ սրտին այդքան հաճելի իրերը, որոնց վրա այդքան ուժ ու ժամանակ էի ծախսել։ Ես ասես որսորդ լինեի. այնքան ժամանակ էի անցկացնում մեծ շուկաներում, հնաոճ խանութներում, աճուրդներում, իսկ հիմա նման բաներին հանգիստ եմ վերաբերում, սառել եմ։ Այն, ինչ հավաքում ես ամբողջ կյանքիդ ընթացքում, կարող ես կորցնել մի վայրկյանում»,- ասում է Սերգեյենկոն

Երկու տարի առաջ, ապահարզանի ժամանակ, նա չէր կարողանում վեր կենալ անկողնուց, հիվանդացել էր։

 

Նրանց ապահարզանը Մոսկվայում հաճույքով էին քննարկում։ Սերգեյենկոն պնդում է, որ ամեն բան արել է՝ պահպանելու ընտանիքը. Խաչատուրովը եւս չէր ուզում բաժանվել, բայց միեւնույն ժամանակ չէր էլ պատրաստվում փոխել իրավիճակը։

«Ես պարզապես չէի զգում, որ նա ինձ սիրում է եւ հոգնել էի ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել։ Ինքս որոշեցի հեռանալ։ Դանյան նման բան չէր սպասում, հնարավոր է՝ այդ պատճառով էլ այդքան կտրուկ արձագանքեց։ Իսկ ես չէի սպասում, որ ամեն բան այդպես կլինի, ինձ թվում էր՝ մենք ցիվիլ կպայմանավորվենք»,- պատմում է Ուլյանան։

Դատարանը նրանց ունեցվածքը բաժանել է ամուսնական պայմանագրի համաձայն։ Ուլյանան նշում է, որ պայմանագիրն այնպես է կազմվել, որ նրան ոչինչ չի պատկանում։ «Պայմանագիրը ստորագրելուց ես անգամ չէի էլ կարդացել այն, որովհետեւ ինձ թվում էր, որ ստորություն է ուսումնասիրել պայմանագիրը, երբ այդքան մեծ սեր կա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել