Էստոնիայի ընտրական համակարգը շատ հետաքրքիր է: Ով չգիտի, պատմեմ, որ նրանք բոլորն ունեն ID քարտեր և քվեարկում են ցանկացած համակարգչից: Այդպես նաև երկիրը ժամանակավորապես լքած էստոնացիները հնարավորություն ունեն քվեարկելու: Երբ էստոնուհին հպարտությամբ ներկայացրեց իրենց համակարգը, ես՝ որպես իսկական հայ, միանգամից նշեցի հնարավոր կեղծիքները))) Այսպես, օրինակ, մերոնք մեռած կամ գոյություն չունեցող մարդկանց անուններով ID քարտեր կթողարկեին ու կքվեարկեին նրանց փոխարեն:))) Իմ այդ դիտարկմանը էստոնուհին աչքերը չռեց ու ասաց, որ դա սարսափ ֆիլմերի ժանրից է՝ քվեարկել մեռածների անունից: Հա հա հա ))) Դե արի ու մի ասա, որ այն, ինչ սարսափ է նրանց համար, նորմալ բան է մեզ համար))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել