Խոյ
Հնարավոր է դժվարություններ առաջանան աշխատանքում: Ստիպված կլինես շատ ջանք գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Իսկ անձնական կյանքում ամեն ինչ հարթ է, դժվար թե անախորժություններ առաջանան, կարողանում ես արագ լեզու գտնել մտերիմներիդ հետ:

Ցուլ
Եթե ցանկանում ես տպավորություն թողնել, այսօր դա քեզ մոտ հեշտությամբ կստացվի: Հիանալի օր է միջոցառումներին, սեմինարներին մասնակցելու, ինչպես նաև գործարքներ կնքելու համար, չի բացառվում՝ լինեն դրամական մուտքեր:

Երկվորյակ
Շատ արագ ես ամեն ինչ սրտիդ մոտ ընդունում, դա կխանգարի քեզ կենտրոնանալ գործերի վրա: Միգուցե իրեր, ինչպես նաև գումար կորցնես: Խորհուրդ չի տրվում փոփոխություններ անել անձնական կյանքում:

Խեցգետին
Դու գործում ես արագ և շատ ճիշտ ես անում, հնարավոր է մտերիմներդ և ծանոթներդ օգնություն խնդրեն քեզանից, պետք չէ նրանց մերժել: Ստիպված կլինես լուծել ընտանեկան և անշարժ գույքի հետ կապված հարցեր: Միգուցե լինեն նոր ծանոթություններ:

Առյուծ
Անորոշ օր է, հնարավոր է իրադարձություններն այնպես չդասավորվեն, ինչպես ինքդ ես ուզում, սակայն ինտուիցիայիդ շնորհիվ կկարողանաս կողմնորոշվել, թե ինչ անել: Հիանալի օր է գործնական հանդիպումների համար, սակայն միգուցե տարաձայնություններ լինեն մտերիմներիդ հետ:

Կույս
Անհանգիստ և ծանրաբեռնված օր է: Հիանալի գաղափարներ կունենաս, սակայն դրանց իրականացման մասին խոսելը դեռևս վաղ է: Հնարավոր է խնդիրներ առաջանան փաստաթղթերի հետ աշխատելիս: Չի բացառվում՝ ֆինանսական կորուստներ լինեն:

Կշեռք
Օրվա առաջին կեսը բարդ կլինի, հարկավոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, բարեբախտաբար, քո կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել քեզ՝ հետ պահելով սխալներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական հարցերը կարգավորելու համար:

Կարիճ
Կառաջանան դժվարություններ, բայց, ամենայն հավանականությամբ, քեզ մոտ կստացվի արագ կարգավորել խնդիրները: Կընդունես որոշումներ, ելք կգտնես՝ իրադրությունից դուրս գալու համար: Կարող ես ֆինանսական բնույթի հարցեր քննարկել:

Աղեղնավոր
Վատ օր չէ, սակայն դու ամեն ինչ մռայլ գույներով ես տեսնում: Միգուցե տարաձայնություններ ունենաս ղեկավարության հետ, կառաջանան նաև ֆինանսական դժվարություններ: Քեզ կօգնեն մտերիմներդ՝ տալով օգտակար խորհուրդներ:

Այծեղջուր
Բազմաթիվ տհաճ իրադարձություններ կլինեն, սակայն քեզ կհաջողվի պահպանել հանգստություն, մտերիմներդ պատրաստ են աջակցել քեզ: Խորհուրդ չի տրվում այսօր ճանապարհորդության գնալ: Սիրելիիդ հետ կարող ես ապագայի հետ կապված հարցեր քննարկել:

Ջրհոս
Եղիր զգույշ, հնարավոր է դժվարություններ ի հայտ գան: Պատճառն այն է, որ վստահում ես մարդկանց, որոնք արժանի չեն դրան: Պետք չէ անձնական խնդիրները խառնել մասնագիտականին, դժվար թե ծառայողական սիրավեպ սկսվի:

Ձկներ
Օրվա առաջին կեսը հիանալի կլինի, ձեռք կբերես նոր համախոհներ, գործընկերներ, նույնիսկ ընկերներ: Իսկ երեկոյան հնարավոր է դառնաս նյարդային, կորցնես համբերությունդ, սակայն մտերիմներդ կփորձեն հասկանալ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել