Ֆուտբոլից բան չեմ հասկանում, բայց երբ մեր ֆուտբոլասերները Մոուրինիոյին փորձում են բացատրել, որ հայ ազգի միակ հպարտությանը խաղացնելը լավ է թիմի համար, մտածում եմ՝ հիմա էդ մարդը չի ուզենա, որ իր թիմը կրի, թե ինքը Մխիթարյանին էդքան փող է տվել թիմ բերելու համար ու հիմա խնայում է նրան, որ նրան չխաղացնի՞։
Կամ երբ Ռուսաստանին փորձում են իր շահը բացատրել, թե բա՝ ինչի ես Թուրքիայի հետ ախպերություն անում, մեկա, իրանք քեզ քցելու են. չեն հասկանո՞ւմ, որ Ռուսաստանից ավելի լավ հաստատ իր շահի մասին որևէ մեկը չի իմանա:
Հա, ի դեպ, նաև նկատել եմ, որ երբ մարդիկ ուրիշների շահերի մասին էդքան խորհուրդներ են տալիս, դա բացահայտում է մի պարզ ճշմարտություն, որ էդ մարդու շահն էնքան է ոտնահարված, որ, ուրիշի շահի մասին խոսելով, փորձում է իր շահի ոտնահարումը մոռացության մատնել...
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/arakel.semirjyan/posts/1647836061922504
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել