Wnews.am-ը գրում է.

Կյանքում ամենահիշարժան օրերից մեկը հարսանիքն է։ Ովքեր այս տարի մուտք գործեցին կյանքի նոր փուլ եւ նոր ընտանիք կազմեցին. ամփոփելով 2017 թվականը՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել հայտնիների տարվա ամենաքննարկված հարսանիքները։

Լեւոն Արոնյան եւ Արիանա Կաոլի

Սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանե Կաոլիի հարսանիքը։

Գայանե Ասլամազյան եւ Ջիանի Օնչո

Ապրիլին տեղի ունեցավ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի եւ պրոդյուսեր Ջիանի Օնչոի հարսանիքը։Հարսանեկան խնջույքին ներկա են եղել միայն հարազատները և ամենամտերիմ մարդիկ:

Դանիել Դեքեր եւ հայուհի Նարինե Բաբայան

Հոկտեմբերին տեղի ունեցավ երաժիշտ Դանիել Դեքերի հարսանիքը ով Հայաստանում առավել հայտնի է «Ադանա» ստեղծագործությամբ։ Նրա ընտրյալը  հայուհի Նարինե Բաբայանն է, ով քանոնահարուհի է։

 

Միհրան Հարությունյան

Օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հարսանիքը։

Հարսնացուն աբխազ երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինան է։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկայի հայկական եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը «Իմպերատոր հոլլ»-ում։

Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքը

Տարվա, թերևս, ամենաշքեղ հարսանիքը: Սեպտեբերին Մոսկվայում տեղի ունեցավ «Տաշիր Գրուպ»- ի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը։ Նրա ընտրյալը Լիլիթ Կարապետյանն է։

Հարսանիքին ներկա էին  հայաստանյան և ռուսական վերնախավի շատ ներկայացուցիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ :

Հարսանիքին հրավիրված էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը:

Հարսանյաց խնջույքը տեղի է ունեցել «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Հարսի զգեստի հեղինակը Զուհաիր Մուրադն էր։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել