Ժնևի President Wilson հյուրանոցում Royal Penthouse Suite սենյակների խումբը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը։ Այնտեղ մեկ գիշեր անցկացնելն արժի 80 հազար դոլար։
Հյուրանոցը գտնվում է ՄԱԿ-ի շենքից մի քանի թաղամաս հեռու։ Հյուրանոցի ամենաթանկ համարը զբաղեցնում է 1672 քառակուսի մետր մակերես։ Հյուրանոցի ողջ 8-րդ հարկը զբաղեցնում են 12 սենյակ։
Այնտեղ կա մարզասրահ, բիլիարդի սեղան, ջակուզի, Steinway ռոյալ, գրադարան, նիստերի դահլիճ։
Ժամանակին Royal Penthouse Suite են այցելել Բիլ Քլիթոնը, Մայքլ Ջեքսոնը, Ռիհաննան, Ռիչարդ Բրենսոնը, Բիլ Գեյթսը, Թոնի Բլեերը և Սաուդյան Արաբիայի թագավորը։
Հյուրերի տրամադրության տակ է նաև թիկնազորը, հասանելիությունն ուղղաթիռային հարթակին, մասնավոր վերելակ, անձնական օգնական, ավագ խոհարար և այլն։
Համարից տեսարան է բացվում դեպի Ժնևյան լիճ և Ալպեր։