Այսօր ...... սրճարանում կողքիս սեղանին նստած երկու աղջիկ քննադատում էին մի մատուցողի, ով կրում էր սև տաբատ, սև կոշիկներ ... բայց սպիտակ նասկիներով...))) Էս խեղճ տղուն էս աղջիկները ինչ ասես չասացին.... Անճաշակից սկսեցին ---- քյարթից վերջացրին...ՃՃՃՃ ....ու այս պատմության ամենացավալի կետը այն էր, որ այս թույն «fashion critic»-ները մտածում էին, հաշիվը ուզել....մատուցողին կանչել իրենց սեղանի մոտ և բոլորի ներկայությամբ ինքնահաստատվել նրա հաշվին .....((( Ու երբ նրանք հաշիվն ուզեցին, ես էլ առիթից օգտվեցի, և ես էլ հաշիվը ուզեցի....ու մինչ այս 16-17 տարեկան տղան կբերեր հաշիվները....ես անընդհատ մտածում էի՝ ինչ կարելի է անել այս տհաճ իրավիճակից մարդավարի դուրս գալու ու անպայման այս տղային էլ այդ աղջիկներից ապահովագրելու համար...:)).....Ու երբ այս տղան բերեց հաշիվները, նախքան աղջիկներին մոտենալը սկզբում տվեց իմ հաշիվը, ու չգիտեմ՝ որտեղից մտքումս այդպիսի անկապ, «փառահեղ» միտք ծնվեց... Նայեցի այս տղային ու բարձրաձայն ասեցի... «Թույն ա........ Jackson forever» ......)))) ու այդ պահին միայն այս տղայի դեմքը տեսնեիք....հայերեն մի լավ բառ կա՝ «ապուշ կտրած»..... Այ այդ հայացքով ինձ էր նայում...ու հաստատ մտածում էր «Արա էս ո՞վ աաաաա»... Բայց դա չէ կարևոր :D ))))... Կարևորը այն էր, որ այդ պահին լսեցի, թե ինչ էին խոսում այդ աղջիկները .նրանցից մեկը մյուսին համարյա շշուկով ասաց. «Աղջիիիի, ճիշտ ա... Ինչ անճաշակն ենք մենք..... Լավ ա, անկապ-անկապ էլի Չ՛խոսացինք :D)))))»... Ու այդ պահին ես արագ փակեցի հաշիվը, վերցրի իրերս և ժպիտով, ինձնից գոհ հեռացա ....))))) Happy END ))))
Հ.Գ.- Առակս ինչ կուսուցանե... Հարգելիներս, մի փորձեք ուրիշների հաշվին ինքնահաստատվել...մարդ եղեք ))) Լսեք Michael Jackson և մի մոռացեք թողնել թեյավճար սրճարաններում )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել