Հարգելի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյան, ահա Ձեզ եմ ներկայացնում մի տեսարան, որը մեզ համար իրոք շատ ցավալի է, քանի որ մենք տարիներ շարունակ մեր օրվա մեծ մասն անց ենք կացնում այստեղ մարզվելով, այն համարում ենք մեր երկրորդ տունը և այստեղի հետ ենք կապում մեր ապագան: 
Մոտ մեկ ամիս առաջ ուժեղ քամին պոկեց Երևանի աթլետիկայի միակ մարզադպրոցի թիթեղյա տանիքը, և արդեն պարզից էլ պարզ էր, որ առաջին իսկ հորդառատ անձրևի դեպքում մենք կկորցնենք մեր մարզադպրոցը: Սակայն դա կանխելու համար ոչ մի միջոց չձեռնարկվեց: Եվ ահա տարբեր տարիքային խմբերի 300 մարզիկներ (սկսած միջազգային սպորտի վարպետներից, մինչև սկսնակ երեխաներ) հայտնվել են այսպիսի բարդ իրավիճակում: Այս քանի օրվա հորդառատ անձրևները լցվեցին ներս՝ շարքից հանելով ողջ գույքն ու վազքուղին: Խնդրում ենք ձեռնարկել միջոցներ՝ փրկելու մեր մարզադպրոցը: Կարծում ենք՝ չեք մերժի մեզ և կօգնեք վերադարձնել մեզ մարզվելու համար անհրաժեշտ մեր նորմալ պայմանները, որպեսզի կարողանանք իրականացնել մեր երազանքը, այն է՝ ըստ արժանվույնս ներկայացնել Հայաստանի աթլետիկան տարբեր միջազգային մրցումներում:


Այստեղ Ձեզ եմ ներկայացնում Գագիկ Շամշյանի վիդեոռեպորտաժը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել