Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը, բազմաթիվ մարդիկ գնալու են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Բայց անձամբ ես նախընտրում եմ կոնկրետ ապրիլի 24-ի օրը չբարձրանալ Ծիծեռնակաբերդ ու իմ հարգանքի տուրքը մատուցել մեկ ուրիշ օր՝ ասենք ապրիլի 25-ին կամ 26-ին, ԲԱՅՑ ՈՉ ԱՊՐԻԼԻ 24-ին: Որովհետև էն մասսան, էն ամբոխը որը ես եմ տեսել նախորդ տարիներին գնացածս օրերին, էլ չեմ ուզենա էլի մեկ անգամ էս տարի էլ տեսնել:

Նայում ես տղերքին, նայում ես աղջիկներին, ասում ես՝ բա լավ, սրանք հիմա գիտակցո՞ւմ են, թե ուր են գնում, ինչի համար են եկել-հասել Ծիծեռնակաբերդ, գոնե գիտե՞ն էս սուրբ օրը իրանց առաքելության մասին, պատմություն գիտե՞ն ընդհանրապես, գիտե՞ն, թե ինչ ա կատարվել, թե՞ մենակ Facebook-ի WE REMEMBER 1915-ն են տեսել: Նայում ես մի հատ տղու, որ հեռախոսը ականջին ժողովրդի մեջ բարձր գոռալով խոսումա. «հաաաա ախպեեեեեեեեեեեերրսս, ուրդե եե՞՞մ, հեեչ, ընգեր, ասի մի հատ ընգերուհուս հետ եղեռն գնամ, տենամ՝ ինչ կա-չկա, հետ գամ (ինքը եղեռն ա գնում էլի, գնում ա կոտորվի ու հետ գա), հետո էլ մի հատ կյանքիս հետ էթամ քլաբ ցկցկանք կայֆերով, մեկա էսօր տանն ենք»: Ու էդ պահին մեկ էլ կտենաս, թե ոնց ա մի հատ ՍՈՒՊԵՌ ԷՇ, ժպիտը դեմքին, Ծիծեռնակաբերդը 4 կողմից նկարող կամեռաներին ձեռով անելով ու հրճվելով անցնում. ԱՐԱ, «ԵՐԳ ԵՐԳՈ՞Ց» ԵՍ ԳՆՈՒՄ, «ՍՈՒՊԵՐՍԹԱ՞Ր», ԹԵ՞ «X FACTOR», որ էդ ժպիտը դեմքիդ կամեռաներին ձեռով անելով առաջ ես անցնում, չես հասկանում, որ ամբողջ աշխարհը կարող ա էդ պահին քեզ նայի, բա չե՞ն ասի՝ «ԱՐԱ, ԷՍ ՀԱՅԵՐԸ ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԲԱՅՑ, ՓՈԽԱՆԱԿ ՎԻՇՏԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ ԳՆԱՆ, ԻՐԱՆՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԱՏՈՒՑԵՆ, ԺՊԻՏԸ ԴԵՄՔՆԵՐԻՆ ԿԱՄԵՌԱՆԵՐԻՆ ԵՆ ՁԵՌՈՎ ԱՆՈՒՄ, ԲԱՐԵՎՈՒՄ», արա, թուրքերը, որ էդ պահին նայեն, կխնդան ձեր վրա: Երևի էդ ժամանակ էլ զանգում եք տանեցիներին, ասում եք. «ՏԵՍԱ՞Ք, ՆՈՐ ԻՆՁ ԷԻՆ ԿԱՄԵՌԱՅՈՎ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»: Նորմալ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվի, թե էդ օրը կամեռայով ժպիտը դեմքին էրևալու կայֆը որն ա, ՈՒ էն էլ ԷԴ ՕՐՈՎ:
Շարունակությունը՝ այստեղ



