2012թ. օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի և հետցնցումներից վնասվել էր Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 104 տունը, և ստեղծվել էր վթարային իրավիճակ: Քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն, և կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չենք ստացել: Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում, և տունը հիմա գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց և չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար: Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչներ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել