Շարունակելով Տիգրան և Մաշա թեման՝ փոքրիկ հավելում եմ ուզում անել այս ռոմանտիկ զույգի հնչեցրած գոհարներին: Իմ սկանդալային հոդվածից հետո երևի Տիգրանը մի քիչ խելքի է եկել և որոշել հանրության աչքին հերոս երևալ: Կարդում եմ հետևյալ վերնագրով հոդվածը` «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային (նախկին կնոջը նկատի ունի)»:
Բրավո, Տիգրան, այս խոսքերից հետո կարծում եմ` շատ ռեժիսորներ ձեզ բացառապես գլխավոր դերեր կտան, ձեզ մոտ ստացվեց հուզել մարդկանց և համոզել, որ դուք անկեղծ եք։ And the Oscar goes to Տիգրան Մնացականյան: Բայց կարծում եմ՝ դրա մասին պետք էր ավելի շուտ մտածել, երբ ձեր 19-ամյա սիրելին իրեն իրավունք էր վերապահում խոսել ձեր նախկին կնոջ մասին: Ինչևէ, անցնենք հենց նրան:
«Հալալա էն մարդկանց, ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալու կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց». իրենց հասցեին հնչած վատ մենկաբանություններին այսպես էր պատասխանել Մաշան: Իհարկե, ճշմարտությունն այն է, որ դու, Մաշա ջան, դեռ 2014 թվականից աչք ես դրել ամուսնացած տղամարդու վրա։ Սա էլ՝ ձեր՝ ոչ այնքան սիրառատ լուսանկարներից. ձեր էջերում հիմա դրանք բոլ-բոլ են:
Ի դեպ՝ Տիգրան, երևի շնորհակալություն հայտնեք ինձ և, ինչպես դուք եք ասում, ձեր նոր սիրուն, որովհետև ձեր խաղացած երկրորդական դերերը ձեզ երբեք հայտնիություն չէին բերի, ինչպես այս երկու օրը ես Ձեզ ։) Դուք իրոք համացանցի թիվ մեկ քննարկման թեման եք, էլ չեմ ասում այն բացահայտող մեկնաբանությունների մասին, որոնք արվում են Ձեր նոր սիրո մասին: