Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը:
Նա աշխատում էր դպրոցում. խոհարարուհի էր:
Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:
Հաջորդ օրը դասընկերս ասաց.
- Մայրդ միաչքանի է:
Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:
Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:
Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ հետևիցս` Սինգապուր:
Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան։ Նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ:
Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են:
Ես գնացի… Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:
Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ:
Գրված էր. «Տղաս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ:
Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ: Ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»։