Այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է: Երգչուհին դարձավ երեսուներեք տարեկան: Արդեն գիշերվանից նա ստացել է անհամար ջերմ շնորհավորանքներ, որոնց միացավ նաև ArmStar.am-ը: «Արդեն ստացել եմ բազմաթիվ, հազարավոր շնորհավորանքներ: Իմ ընկերները, հարազատները, բարեկամները, երկրպագուները գեղեցիկ խոքերով ինձ որգևորում են: Ես չեմ ցանկանում դրանցից որևէ մեկն առանձնացնել, քանի որ յուրաքանչյուրը յուրահատուկ է ինձ համար ու դրական լիցք է: Այնպես որ իմ արած աշխատանքն իզուր չէ. ես հավատում եմ, քանի որ մարդիկ իմ կողքին են երեկ գիշերվանից սկսած»:
Երգչուհու համար արժեքավոր են իր ստացած բոլոր նվերները: «Նախորդ տարիներին ստացած նվերներիցս որևէ մեկն առանձնացնել չեմ ուզում: Եթե մարդ նվերի տեսքով որևէ բան է պատրաստում, դրա մեջ մեծ սեր է դնում, ինձ համար դա է կարևորը: Յուրաքանչյուր նվեր իր ազդեցությունն ու նշանակությունն ունի»,- ավելացրեց երգչուհին:
Այսօր Քրիստինեն պատրաստվում է իր մտերիմների նեղ շրջանակով նշել իր երեսուներեք ամյակը: «Շատ նեղ ընկերական շրջապատում ենք տոնելու ծնունդս»: Տոնել ասվածը երգչուհին մի փոքր վերապահումով է ընդունում. «Տոնել ասվածը մի փոքր այլ է, պարզապես մի քանի օր կնշենք: Ես տոնի չեմ վերածում իմ ծննդյան տարեդարձը»:
Շարունակությունը՝ այստեղ



