Հարգելի պարոն Տարոն,

Առաջարկում ենք հուշարձանների մյուս մասը պահեք, ընտրություններից հետո քանդեք: Հիմա շատ շուխուռ-մուխուռ չլինի էլի... դե ապօրինի շինարարություններն էլ ժամանակավոր stop տվեք, մի քիչ ժողովուրդը հանդարտվի, հետո նորից ռեզկի կսկսեք։ Այսինքն` ոնց որ միշտ։ Թե չէ սիրուն չի։ Սովորեք նախագահականից։ Կարևորը ընտրությունները նորմալ կեղծեք, տեղը տեղին, որ ցույց տաք, թե իբր երևանցիները նույնիսկ էս քստմնելի վիճակում էլի ձեզ են սիրում ու կուրորեն հավատում են, որ դուք ձեր կրթությամբ ու միայն, ասենք, հայերեն հոդաբաշխ խոսք կազմելու ձեր «փայլուն» ունակություններով կարող եք «ավելի լավ Երևան» ... կառավարել ասենք, ստեղծել ասենք... այսինքն՝ հիմիկվանը քանդեք, որ ավելի լավը սարքեք (էդ «ավելի լավն» էլ ձեր «սիրուն» ճաշակով՝ դուբայ-մուբայախառը)... Մի խոսքով՝ PR, PR մինչև վերջ...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել