Ֆրանսիայում միասեռական ընտանիքներին երեխա որդեգրելու իրավունք տալն օրինականացնելու շուրջ կրքերն այնքան են թեժացել, որ Պառլամենտի նիստի ժամանակ այդ խայտառակությանն ընդդիմացող մի քանի պատգամավորներ բռունցքներով հարձակվել են այդ օրինագիծը առաջ բրթող կառավարության անդամ, արդարադատության նախարար Քրիստեն Տոբիրայի վրա:
Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների առնվազն 53 տոկոսը կտրականապես դեմ է, որպեսզի միասեռական զույգերը իրավունք ունենան երեխաներ որդեգրելու, բայց Օլանդի ռեժիմը համառորեն փորձում է կյանքի կոչել այդ խայտառակ օրենքը: Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիացիների մեծ մասը արդեն համակերպվել է այն իրողության հետ, որ միասեռական զույգերը կարող են օրինականացնել իրենց հարաբերությունները դեռ 1999 թվականից, բայց ինչպես տեսնում ենք, երեխաների որդեգրման հարցը այն բարոյական սահմանն է, որ ֆրանսիացիները հրաժարվում են անցնել ու հանուն դրա հարյուր հազարներով դուրս են գալիս Փարիզի և այլ քաղաքների փողոցներ, մինչդեռ օրինագծի կողմնակիցների ցույցերը երբեք չեն գերազանցել մի քանի հազարը:
Փաստորեն Եվրոպայում տեղի է ունենում վերջին մենամարտը առողջ բանականության ու մարդկային հասարակության և այլասերվածության ու տոլերանտական ֆաշիզմի միջև, իսկ այս պայքարը կարող է հանգեցնել կա՛մ Եվրոպայի վերջնական մայրամուտին, կա՛մ էլ մեծ արյունահեղության ու ծայրահեղականության դարաշրջանի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/296942063772898?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել