Այս շվեդ մոդելի անունը Թերեզա Հենսոն է։ Դեռ մանուկ հասակում նրա մոտ հանկարծակի սկսեց զարգանալ ավտոիմունային հիվանդություն, որն ամբողջովին ոչնչացրեց նրա՝ մոդել դառնալու երազանքը։ Նրա մոտ առաջացած ալոպեցիա հիվանդության պատճառով նա կորցրել էր իր մազերը և երկար ժամանակ փորձում էր տարբեր խնամքի պարագաներ ու դեղեր օգտագործել՝ վերականգնելու դրանք։

Therese Hansson

Երկար տարիներ անիմաստ գումար վատնելուց և պարբերաբար կեղծամներ կրելուց հետո մի օր նա որոշեց իրեն ընդունել այնպես, ինչպես որ կա։ 26-ամյա մոդելը բոլորից գաղտնի է պահել իր հիվանդությունը և միշտ կեղծամ է կրել։ Միայն վերջերս, երբ նա հոգնեց այդ ամենից, դեն նետեց իր կեղծամն ու հանրությանը ներկայացավ ճաղատ տեսքով։

It turns out that th

«Այն ժամանակ ամաչում էի, որ կեղծամ եմ կրում և երբ ամեն անգամ ինչ-որ մեկը մազերիս վերաբերյալ հարց էր տալիս, այնպիսի պատասխան էի տալիս, որ թեման շեղվի, և նրանք չբացահայտեն մեծագույն գաղտնիքս»,- ասում է Թերեզան։

Therese had no

Երիտասարդ մոդելը միայն ափսոսում է այն բանի համար, որ այսքան ժամանակ վախեցել ու ամաչել է իր իրական տեսքից։ Այժմ նա այլևս չի կրում կեղծամներ և հպարտորեն ներկայանում է հանրությանը։

Թերեզան ոչ միայն հպարտ է իր ինքնավստահությամբ, այլև փորձում է իր հիվանդությամբ տառապող բոլոր մարդկանց էլ կոչ անել՝ չամաչելու իրենց հիվանդությունից և ապրելու այնպես, ինչպես ցանկանում են։

Ահա մոդելի լուսանկարներից մի քանիսը․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել