Խոյ
Հիանալի օր է: Կընդունես կարևոր որոշումներ, բարեբախտաբար, սխալվելու հավանականությունը շատ փոքր է: Լավ օր է ուսումնառության համար: Մտերիմներդ քո օգնության և խորհուրդերի կարիքն ունեն:
Ցուլ
Դժվար թե լուրջ հաջողություններ լինեն: Սակայն լավ օր է գործնական համագործակցության, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումների գնալու համար: Կարող ես կնքել գործնական պայմանագրեր:
Երկվորյակ
Հիանալի օր է ցանկացած գործնական հանդիպման համար, կարող ես գործարքներ կնքել, ինչպես նաև մասնակցել միջոցառումների: Նոր ծանոթները կնկատեն քո տաղանդը, կանեն հետաքրքիր առաջարկներ:
Խեցգետին
Բարենպաստ օր է աշխատելու համար, կարողանում ես արագ լուծել մասնագիտական խնդիրներդ: Միգուցե անսպասելի հյուրեր ունենաս, որոնց հետ կքննարկես կարևոր հարցեր, չի բացառվում՝ ստանաս հետաքրքիր նորություն, իսկ սիրելիդ անակնկալ կմատուցի:
Առյուծ
Պահպանիր հանգստություն, ինչ էլ որ պատահի: Օգտագործիր քո մասնագիտական հմտությունները, որպեսզի արագ դուրս գաս դժվարություններից: Հնարավոր է նոր համախոհներ գտնես: Հիանալի կանցնեն ճանապարհորդությունները:
Կույս
Դու շատ ես անհանգստանում մանրուքներից: Մասնագիտական դժվարություններն այնքան էլ մտահոգիչ չեն: Խորհուրդ է տրվում կարևոր որոշումներ օրվա սկզբում չկայացնել: Իսկ երեկոն ավելի հանգիստ կանցնի, միգուցե հյուրեր ունենաս:
Կշեռք
Հիանալի օր է մասնագիտական առաջադրանքները կատարելու համար: Միգուցե կնքես կարևոր գործարքներ, հնարավորություն կունենաս ծանոթանալ մարդանց հետ, ովքեր կօգնեն իրականացնել բիզնես-նախագծերդ: Շատ լավ կանցնեն ռոմանտիկ հանդիպումները:
Կարիճ
Պահպանիր հանգստություն, միայն դա կօգնի քեզ հաղթահարել դժվարությունները: Պետք է ավելի համբերատար լինես մտերիմներիդ հետ շփումներում, այլապես հնարավոր է քո խոսքերով վիրավորես նրանց: Օրվա երկրորդ կեսին միգուցե նոր հետաքրքրություններ գտնես:
Աղեղնավոր
Միգուցե անախորժություններ լինեն, սակայն, ընդհանուր առմամբ, վատ օր չէ: Հնարավորություն կունենաս ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Կարող ես նոր նախագծերի վրա աշխատել: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն:
Այծեղջուր
Բարենպաստ օր է ցանկացած տիպի աշխատանք սկսելու համար: Հնարավորութուն կունենաս կարգավորել թե անձնական, թե գործնական հարցերը: Միգուցե կնքես գործարքներ, որոնք խոշոր եկամուտ կբերեն:
Ջրհոս
Խորհուրդ է տրվում զբաղվել այն գործերով, որոնք նախկինում քեզ համար դժվարություններ էին թվում: Անձնական հարաբերությունները նույնպես լավ ընթացք կստանան, կկարողանաս խուսափել վեճերից, կարող ես գնալ ռոմանտիկ հանդիպման:
Ձկներ
Ներդաշնակ և հանգիստ օր է, կընդունես ճիշտ որոշումներ, իսկ մտերիմներդ պատրաստ կլինեն քեզ աջակցել ամեն հարցում: Միգուցե ռոմանտիկ արկած լինի: Չի բացառվում՝ հին ծանոթներդ քեզ անակնկալներ մատուցեն:



