Wnews.am-ը գրում է.
Մոդել, «Վիցե Միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանը նոր ոլորտում է իրեն գտել. նա ղեկավարում է Հայաստանում նորաբաց մոտոտեխնիկայի «Պիաջջիո Գրուպ Արմենիա» ընկերությունը, որն իր մեջ ներառում է վաճառքի ցուցասրահ, սերվիս կենտրոն և սրճարան։
Մոդելից՝ գործարար կին. ի՞նչն է հիասթափեցրել նրան մոդելային ասպարեզում եւ ի՞նչն է գրավում նոր աշխատանքում. այս մասին նա պատմել է Wnews.am-ին տված հարցազրույցում։
-Աննա վերջերս Ձեզ հազվադեպ կարող ենք տեսնել պոդիումում։ Վերջին մի քանի ամիսներին ներկայացաք միայն «Ռուսկի սիլուետ»-ի ցուցադրությանը։ Ո՞րն է պատճառը։
-Վերջերս աշխատանքի բերումով շատ զբաղված եմ. գրեթե չեմ մասնակցում ցուցադրություններին, սակայն պատճառը միայն դա չէ։ Այս շրջանում ինձ չեմ տեսնում պոդիումում, հնարավոր է դա ժամանակավոր լինի, որովհետեւ պարբերաբար հեռանում եմ, հետո նոր ոգեւորությամբ հայտնվում։ Ընդհանրապես կյանքում մարդ պետք է ամեն բան սիրով ու հաճույքով անի, այս պահին պոդիումում այդ դրայվը չեմ զգում, ուստի նախընտրում եմ չմասնակցել։ «Ռուսկի սիլուետ»-ը բարեգործական ցուցադրություն էր, ուստի չէի կարող մերժել ինձ մտերիմ «Ատեքս»-ի առաջարկը։
-Ասացիք, որ դրայվը չկա. ո՞րն է պատճառը, գուցե ցուցադրությունների որա՞կն այն չէ եւ բարձրորակ ցուցադրություններին սիրով կմասնակցեք։
-Հնարավոր է, որովհետեւ չեմ տեսնում պրոֆեսիոնալ մոդելների, իսկ ինձ համար կարեւոր է աշխատել պրոֆեսիոնալ թիմում, դա հետաքրքիր է եւ դրայվ է տալիս։
-Այսինքն՝ Հայաստանում մոդելային դպրոցների պակա՞ս կա, թե՞ դիզայներներն են մեղավոր, որ ոչ պրոֆեսիոնալ թիմ են հավաքում։
-Կարծում եմ խնդիրը մոդելային դպրոցի՝ կրթօջախի պակասից է և գործատուի մեղավորությունն է։ Իմ շրջանի մոդելները սկսնակ մոդելներից տարբերվում են նրանով, որ մենք բոլորս որոշակի դպրոց էինք անցնում, այդ ասպարեզում ուսուցում էինք ստանում։ Մոդելը բացի քայլվածքից անցնում էր նաեւ դերասանական արվեստ, որն օգնում է յուրաքանչյուր զգեստ ցուցադրել այնպես, ինչպես դիզայներն է շունչը ներդրել. այսինքն՝ դերասանական խաղ էլ պետք է լինի։
Գործատուները․ ապրանքանիշեր, կազմակերպություններ և դիզայներներ չեն ցանկանում վճարել որակով, կիրթ, մոդելային դպրոցն անցնած մոդելների համար։ Նրանք ընտրում են միայն գեղեցիկ արտաքին, բայց ցանկացած գեղեցիկ աղջիկ չի կարող ճիշտ և պրոֆեսիոնալ կատարել մոդելի աշխատանքը եւ այստեղից տարածվում են ասեկոսներ, թե Հայաստանում մոդել չկա։ Կան, բայց պրոֆեսիոնալները քիչ են։
– Ի՞նչ պետք է իմանա Հայաստանում որպես մոդել առաջին քայլերն անող աղջիկը:
-Խորհուրդ կտամ լրջորեն վերաբերեն այն ամենին, ինչով զբաղվում են՝ անկախ նրանից մոդելային գործն իրենց համար հոբբի է, թե ոչ։Նրանք պետք է հասկանան՝ պոդիումային մոդել են, ֆոտոմոդել, թե ինչ… Չի կարող մոդելն այսօր դրսում թռուցիկներ բաժանել, մյուս օրը մասնակցել հանրաճանաչ դիզայների ցուցադրությանը։ Մոդելն ամեն քայլ անելուց պետք է մտածի նաեւ իր ապագայի մասին, չմտածի՝ այդ պահին արագ ու հեշտ եղանակով գումար վաստակելու մասին, այլ հեռատես լինի, մտածի իր վարկանիշի մասին, քանի որ փոքր բաներից հրաժարվելով այսօր՝ հետագայում ավելի շատ է գնահատվելու եւ գումար վաստակելու։
-Հնարավո՞ր է միայն մոդել լինելով Հայաստանում բավականաչափ վաստակել: Ի՞նչ կասեք հայաստանյան մոդելային ասպարեզի ֆինանսական կողմի մասին:
-Կարծում եմ, եթե կարողանաս քեզ ճիշտ դրսևորես, կարող ես։ Հայաստանում մոդելներն ավելի բարձր են գնահատվում, քան հարեւան Վրաստանում եւ նույնիսկ Ռուսաստանում։
-Ասում են գեղեցիկ մարդկանց ամեն բան ավելի հեշտ է տրվում: Համաձա՞յն եք դրա հետ: Հայաստանում հե՞շտ է գեղեցիկ կին լինելը:
-Այդ հարցը միանշանակ պատասխան չունի, որովհետեւ ինչ-որ տեղ արտաքինն օգնում է, ինչ-որ տեղ խանգարում։ Տարբեր տեսակի մարդի կան. ես ինքս ամեն ինչում գնահատում եմ գեղեցկությունը, բայց կան նաեւ նախանձ մարդիկ, ովքեր բացասական վերաբերմունքով են արտահայտում դա։ Շատերը կարող են մտածել, որ գեղեցիկ կանայք շահարկում են իրենց արտաքինը, եթե գեղեցիկ է, ուրեմն անբան է, իր գեղեցկությամբ է կյանքում հաջողությունների հասնում, սակայն դա այդպես չի։ Ամեն դեպքում ապրելով Հայաստանում՝ իմ արտաքինը ինձ համար ավելի շատ խոչընդոտներ է ստեղծել։
-Խոսենք նաև գեղեցկության մրցույթների մասին: Վերջին շրջանում դրանք շատ են քննարկվում: Ինքներդ մասնակցել եք միջազգային մրցույթների, ի՞նչն է կարևորվում այնտեղ, ընդհանրապես կա՞ն հիմա գեղեցկության հստակ չափորոշիչներ:
-Երբեւէ գեղեցկության մրցույթների մասնակցելու ձգտում չեմ ունեցել. առաջին անգամ շատ պատահական որոշեցի մասնակցել 2015-ին, ինձ համար դա հետաքրքիր արկած էր։ Հիմա Հայաստանում բազմաթիվ հրապարակումներ եմ տեսնում, որ այս կամ այն աղջիկը հաղթել է միջազգային մրցույթում, բայց հաճախ դրանք «ֆեյք» են, ինչը ծիծաղելի է։ Ինքս չէի ցանկանա մասնակցել նման մրցույթների եւ հայտարարել այդ մասին, որովհետեւ շատերը գիտեն այդ մրցույթների ծագումը, կազմակերպիչներին, որտեղ եւ ինչպես են դրանք կազմակերպվում եւ ինչպես է տրվում այդ «հաղթանակը»։։։ Լավ կլիներ, որ լրատվամիջոցներն էլ նախքան այդ մրցույթների մասին ինֆորմացիան ստանային իրենց աղբյուրներով, նոր հիմնվեին մասնակից աղջիկների ուռճացած խոսքերին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել