Ամանորյա տգեղ և հաստ սվիտերներն արդեն անցյալում են. դրա փոխարեն տարածվել է նոր՝ ավելի արտասովոր թրենդ, որի շրջանակներում կանայք կտրած սվիտերներ են կրում, որոնք այնպես են կարված, որ կուրծքը դուրս մնա։ Իսկ ահա մերկ կուծքը զարդարում են այնպես, որ դա նմանվի եղնիկի գլխի։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Daily Mail պարբերականը, որոշ կոստյումներ ունեն հենց կրծքի համար թողնված անցք, իսկ մի քանիսն էլ դուրս են թողնում մարմնի ավելի մեծ հատված։
Առավել ապշեցնողն այն է, որ նման սվիտերներն արդեն հսկայական քանակությամբ վաճառվել են, իսկ նախնական պատվերներում այնքան մեծ քանակներ են, որ արտադրող ընկերությունը չի կարողանում մատակարարել այդ ամենը։
Ամեն ինչ ավելի վատացնելու համար տղաները նույնպես սկսել են հետևել այս թրենդին և կրկնում են նույնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել