Azatutyun.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված համաձայնագրի առաջնային նպատակը տնտեսական և առևտրային հարցերում Հայաստանն-Եվրամիություն առևտրային հարաբերությունների բարելավումն է։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Հիմնական առաջնային ուղղվածությունը, դա այն հարաբերություններն են, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ առևտրին, դրանց դյուրացմանը և մեր հետաքրքրությունների հիմնական ուղղությունը, քննարկված հարցերի թիրախը եղել է նա, որպեսզի մեր տնտեսվարողը դեպի Եվրոպական միություն ունենա ավելի հասանելի, տեսանելի, կանխատեսելի իրավական կարգավորումների փաթեթ», - ասաց փոխնախարարը։

Մելքոնյանի խոսքով՝ համաձայնագիրը նաև շատ կարևոր է ներդրումային համագործակցության տեսանկյունից։

«Համաձայնագիրը կարևոր է շատ վերջին շրջանում հատկապես առավել ակտիվ խոսվող ներդրումային համագործակցության տեսանկյունից, որովհետև ներդրումները հոսում են այնպիսի վայր, որտեղ գործարարության տեսանկյունից կան գրավչություններ, կա կանխատեսելիություն, կա գործընթացների թափանցիկություն և կա նաև որոշակի վստահություն տվյալ երկրի տնտեսության նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել