Շահումյանում մինչև վերջնական հայաթափումը կային մի քանի հայտանիշներ, որոնք այսօր նույնությամբ կրկնվում են այստեղ` մերօրյա Հայաստանում:
Երիտասարդությունը լքում էր գյուղերը և շրջկենտրոնը:
Պատճառները տարբեր էին` ուրբանիզացիա, ճանապարհներ, կրթություն, աշխատանք, արդարադատություն, պաշտպանվածություն:
|
Վիլիս |
Բոլոր Ճանապարները հողային էին: Ոչ մի ասֆալտե ճանապարհ չկար 15 գյուղերի միջև: Միայն տրակտորները և հատուկենտ վիլիսներն էին կարողանում անցնել կես մետրանոց ցեխի միջով: Ձմեռը ընդհանրապես անհնարին էր լինում շաբաթներով շրջկենտրոն հասնելը:
Գյուղերը 80-ականներին մեծամասամբ ծերանոցներ էին հիշեցնում: Մարդիկ գալիս էին ամռանը, մի քանի ամսով: Գյուղերը դառնում էին դաչա, ուր քաղաքաբնակ երիտասարդ ընտանիքները երեխաների հետ այցելում էին մեծահասակ ծնողներին: Գալիս էին կրասնոդարներից, մոսկվաներից, Երևանից, Չարենցավանից, Բաքվից, Կիրովաբադից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:
![]() |
| Հայ երիտասարդները տրակտորի վրա |
Կողքի ադրբեջանական գյուղերում պատկերը հակառակն էր:
Բոլոր պայմանները ավելի վատ էին, բայց նրանք բազմանում ու շատանում էին: Մի ընտանիքում 14 երեխա կար:
Նրանց դպրոցում ազերի երեխաները հողածածկ գետնին էին նստում և ծնկի վրա տետրը դրած` գրում էին: Հայկական դպրոցները հիմնվել էին ցարական ժամանակներից:
Հայ երիտասարդները գնում էին Ստեփանակերտ, Երևան, Բաքու` բուհերում սովորելու և վերջում մնում էին այնտեղ: Ավարտելուց հետո վերադառնալը այլևս անիմաստ էր, քանի որ համապատասխան աշխատանք չկար տեղում:
![]() |
|
Խնոցի են հարում |
Արդարադատությունը իրականացնում էին Բաքվի դրածո դատախազները: Միգուցե և հայ էին, սակայն միայն անունով: Ամիսներով գյուղացիները գնում էին շրջկենտրոնի դատախազության դռները, երկարատև քաշքշուկներ: Կաշառակերությունը անպակաս էր նաև այստեղ:
Պաշտպանությունը իրականացնում էին սովետական բանակը և հետո փոքրաթիվ հայ ջոկատները: Սովետական բանակի պատժիչ գործողությունները` Կոլցո օպերացիան, պատճառ դարձան սկզբում մի քանի գյուղերի, իսկ հետո ամբողջ շրջանի վերջնական հայաթափմանը: Հայկական ջոկատների ուժերը բավարար չեղան պաշտպանելու շրջանը:
Այսօր Հայաստանում ես տեսնում եմ նույն պատկերը:
Արտագաղթ: Դատարկ տներ: Ճանապարհների բացակայություն` 25 տարվա շրջափակում: Նոր տարվա և ամառվա ամիսներին երկիրը որպես դաչա կիրառող հայեր: Դրսում կրթություն ստանալուց հետո հաշվածներն են հետ գալիս:
Դատարաններ դիմելն անիմաստ է:
Մարդու վրա գործ սարքելուց, ձերբակալելու սանկցիա ստանալու համար հաշված րոպեների նիստ են հրավիրում և որոշում կայացնում, ինչպես 37 թվին էր: Իսկ մարդու իրավունքների դատերը տարիներ են տևում:
Պարսիկները լցվում են Երևան, տներ գնում:
![]() |
| Սովետական բանակը Գետաշենում տնից վռնդել է այս կնոջը |
Նորից ռուսական բանակի առկայություն, որը չես իմանում ինչպես կպահի իրեն վճռորոշ պահին:
Վերջում Շահումյանի ժողովուրդը ապստամբեց` հեռացրեց Բաքվի դրածո ղեկավարներին, քշեց կաշառակեր դատախազներին, ընտրեց ժողովրդի իշխանությունը, հայությունը 1000 օր պաշտպանվեց-մաքառեց-հերոսացավ:
Բայց արդեն ուշ էր:
Մարդիկ քիչ էին: Կորուստները անդառնալի:
Սա մեծ աղետ է:
Հանձնումը մեկ օրվա գործընթաց չի: Դա երկարատև տարիների պրոցես է, իր դրվագներով և դեպքերով, աննկատ:
Այսօր ոչ ոք չի հիշում Շահումյանը:
Քանի որ խնդիրը արդեն Հայաստանին է վերաբերում:






