Թումանյան 16/1 հասցեում բացվեց եվրոպական հանրահայտ Sushi Kushi ռեստորանային ցանցի առաջին բար-ռեստորանը: Հայաստանում եվրոպական բրենդը ներկայացնելու պաշտոնական իրավունքը պատկանում է Հովհաննիսյանների ընտանիքին: Բացման շնորհանդեսը վարում էր Աննա Գևորգյանը: Sushi Kushi բար-ռեստորանում մատուցված ճապոնական սուշին տարբերվում է իր համով, որը կսիրվի այցելուների կողմից: Մենյուի մեջ կան նորություններ, որոնք դեռևս չկան Հայաստանում: Սեփականատերերը մտադրություն ունեն ցանցը ընդլայնելու Գյումրիում, Արցախում, Վանաձորում և Ծաղկաձորում:
Sushi Kushi բար-ռեստորանի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ կարելի է համտեսել նաև հավի մսով և մրգերով սուշի, ինչպես նաև համեղ ապուրներ: Ճապոնիայում սովորած լեհ խոհարարները սովորեցրել են հայ խոհարներին սուշիի պատրաստման նրբությունը։ Սոուսը և համեմունքները հատուկ պատրաստման գաղտնիք ունեն, որը գիտի միայն մեկ մարդ: Ռեստորանն աշխատում է ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, գործում է նաև առաքում: