ՊՆ մամլո խոսնակ

Մեզ շատ լավ ծանոթ են նման անհիմն և քստմնելի անանուն նամակները: Այն, ինչ շարադրված է այդ նամակում, զազրելի բան է, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Փոխգնդապետ Արտյոմ Եղոյանը մեր բանակի ամենահարգված և պատրաստված սպաներից մեկն է, որ իր ավելի քան 15-ամյա ծառայության ժամանակ, որի զգալի մասը մարտական դիրքերում, աչքի է ընկել միայն ձեռբերումներով: Նա ոչ մի գեներալի հետ էլ անձնական ոչ մի կապ չունի և իրեն էլ ոչ մի անհարգալից կողմով չի դրսևորել: Մենք լավ գիտենք, թե նման դեպքերում ովքեր են փորձում վարկաբեկել կարգապահ, ձգված և արժանապատիվ հրամանատարներին: Նման քայլերը խիստ դատապարտելի են: 
Հ.Գ. Աշխատեք ոչ թե այս կամ այն ծանոթների պատմած հեքիաթներից ու հորինվածքներից եզրակացություններ անել, այլ մարդկանց ճանաչել կամ լավ ուսումնասիրել: Ա.Եղոյանին շատ լավ ճանաչում եմ անձամբ:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել