Artsakhpress.am-ը գրում է.

Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Արգենտինական նավատորմի ներկայացուցիչ Էնրիկե Բալբիի խոսքով՝ այն գտնվում Է 950 մետր խորության վրա եւ հեռու չԷ սուզանավի գտնվելու վերջին հայտնի վայրից: Ավելի վաղ Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամներին փրկելու գործողությունը: Էնրիկե Բալբին պարզաբանել Է, որ ավելի քան 15 օր տեւած որոնումներն ընթացել են կրկնակի ավելի երկար, քան փրկության գործողության համար սահմանված Է նման դեպքերում: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ քանի դեռ նավը չի գտնվել, ռազմածովային ուժերը չեն հայտարարի անձնակազմի զոհվելու մասին:

Ըստ որում նշվել Է, որ, եթե սուզանավին չի հաջողվել ջրի մակերես բարձրանալ, այնտեղ թթվածնի պաշարը կբավականացներ 10 օրվանից ոչ ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել