Էլի էդ օրը տարբեր լրատվականներով ստորգետնյա ռումբի մասին հոդվածներ կհայտնվեն: Էլի կսկսեն մեղադրել սաղին, բացի էն մարդկանցից, որ շենք սարքելուց ցեմենտ ու արմատուրա են թռցրել: Էլի կխոսեն անօթևանների (տնակների) մասին, բայց տեսնես մեկը եթերով վեր կկենա՞ ու հարցնի
_Քանի՞ քառակուսի մետր բնակֆոնդ ա ավերվել ու քանի՞ քառակուսի մետր ա կառուցվել երկրաշարժից հետո:
Չէ էդ հարցը չեն տա, էդ հարցը տվողին եթեր չեն տա: Դրա փոխարեն «Մեր մանկության տանգոն» ցույց կտան ու ստորգետնյա պայթյունը տարբեր ձևերով ռասկրուտկա կանեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել