Մազերն ամեն օր շամպունով լվալը դրանք դարձնում է չոր, փխրուն և ջրազրկված: Եթե չոր գլխամաշկ ունես, մազերդ հաճախ լվալը կարող է թեփ առաջացնել:

Ինչու են մազերն արագ յուղոտվում

Նույնիսկ յուղոտ տիպի մազեր ունեցողներին հաճախ լվալը հակացուցված է. մազերի պաշտպանիչ շերտը լվացվում է, ճարպագեղձերը սկսում են ավելի շատ ճարպ արտադրել:

Որպեսզի մազերը ժամանակից շուտ չյուղոտվեն, հետևիր բժիշկների այս խորհուրդներին, որոնք ներկայացնում է

1.Աստիճանաբար մեծացրու գլուխը լվալու միջև ընդմիջումները: Յուղոտ մազերը պոչիկ կապիր կամ ծածկիր գլխանոցով (դա անհրաժեշտ է միայն սկզբնական շրջանում անել): Չոր շամպուն չօգտագործես:

2.Աշխատիր ավելի քիչ դիպչել մազերիդ և նոր սանրվածք անել:

3. Որոշ ժամանակով հրաժարվիր գելերի, լաքերի և մազերը հարդարելու այլ միջոցների օգտագործումից:

4. Գլուխդ լվալուց հետո աշխատիր լավ ողողել շամպունը և բալզամը: Հակառակ դեպքում՝ արդեն երեկոյան մազերդ կյուղոտվեն:

5. Միշտ մազերդ առնվազն 2 անգամ փրփուր արա: Օգտագործիր շամպուն, որն իդեալականորեն հարմար է քո մազերի տիպին: Կարող ես տնային միջոց պատրաստել՝ օգտվելով բնական շամպունների մեր բաղադրատոմսերից:

6. Մազերդ լվալու համար օգտագործիր միայն փափուկ, նստվածք տված ջուր՝ ամեն անգամ ոչ մեծ քանակությամբ սոդա ավելացնելով:

7. Հետևիր ջրի ջերմաստիճանին: Այն պետք է գոլ լինի, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ գործել:

8. Գլուխը լվալու վերջում միշտ մազերդ ողողիր երիցուկի, մեղվամուշկի կամ եղինջի եփուկով:

9. Հնարավոր է՝ մազերի արագ յուղոտվելու պատճառը ոչ ճիշտ սնվելն է: Աշխատիր սննդակարգիցդ բացառել մթերքները, որոնք խթանում են մաշկային ճարպի արտազատումը՝ յուղոտ և տապակած ուտեստները, շաքարավազը և հացաբուլկեղենը:

10. Մազերը ողողելու ևս մեկ բնական միջոց է կիտրոնաջուրը: Այն պտրաստելու համար խառնիր մեկ կիտրոնի հյութը և կես լ. գոլ ջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել