Ոմանք եկան Հիսուսի մոտ և նրան պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնք սպանվեցին Պիղատոսի կողմից, երբ զոհ էին մատուցում Աստծուն: Հիսուս ասաց նրանց.
-Կարծում եք, թե սպանվող գալիլեացիները մյուս բոլոր գալիլեացիներից ավելի՞ մեղավոր էին, որ այդպիսի վախճան ունեցան: Կամ ի՞նչ եք մտածում այն տասնութ մարդկանց մասին, որոնց վրա Սելովամում փուլ եկավ աշտարակը և սպանեց նրանց: Նրանք ավելի՞ հանցավոր էին, քան Երուսաղեմի բնակիչները: Ո՛չ, բայց ասում եմ ձեզ, որ եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք:
Հիսուս նրանց պատմեց հետևյալ առակը.
-Մի մարդ իր այգում թզենի էր տնկել: Նա գնաց թուզ քաղելու, բայց թզենու վրա պտուղ չգտավ: Այգեգործին ասաց. «Այս երրորդ տարին է գալիս եմ թուզ քաղելու, բայց չեմ գտնում: Ուստի կտրի՛ր դա. ինչո՞ւ անիմաստ կերպով տեղ զբաղեցնի»: Այգեգործը պատասխանեց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա. Ես նրա շուրջը գտնվող հողը կրկին կփորեմ և պարարտանյութ կտամ: Այդպես գուցե պտուղ տա. Ապա թե ոչ՝ եկող տարի կտրի՛ր այն»:
(Ղուկասի ավետարան 13:1-9)