Մեր օրերում կատարյալ գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է համապատասխանել 90-60-90 ստանդարտին։ Բայց իհարկե լինում են մարդիկ, ովքեր կոտրում են այդ կարծրատիպերը։ Վերջերս լայն հնչեղություն են ստացել միջինից ավել կշռող կանանց՝ նորաձևության ոլորտում ներգրավվելու մասին լուրերը։ Բայց այս աղջիկը՝ Դրյուն, տարբերվում է բոլորից։ Նրա հասակը մոտավորապես 100 սմ է․նա ծնվել է մակուղեղային նանիզմով, որն առավել հայտնի է թզուկության անվանմամբ։

Դեռ մանուկ հասակից Դրյուն հետաքրքրված էր նորաձևությամբ։ Նա երբեք իր հիվանդությունը չի համարել թերություն կամ պակասություն, ինչի շնորհիվ միշտ հետևել է իր սրտին և արել է այն, ինչ ցանկացել է։ Վատ խոսքեր, իհարկե, միշտ էլ հնչել են նրա հասցեին, բայց նա կարողացել է հաղթահարել այդ ամենը և ինքնավստահորեն ներկայանալ հանրությանը։

dwarf model breaking stereotypes in the fashion world

Մասնագիտական կարիերան շարունակելու համար Դրյուն տարիներ առաջ տեղափոխվեց Լոս Անջելես, ուր աշխատում է պրոֆեսիոնալների հետ և պարբերաբար ֆոտոշարքեր հրապարակում։

«Ուզում եմ, որ նորաձևության մեջ բոլոր տեսակի մարդիկ ընդունված լինեն։ Ուզում եմ, որ բոլորը կարողանան իրենց լիարժեք զգալ ու ապրեն այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում։ Պետք է կոտրել բոլոր կարծրատիպերը, որոնք սահմանափակում են մարդկանց՝ զբաղվելու իրենց նախասիրություններով»,- ասում է Դրյուն։

Ահա նրա հեղափոխական լուսանկարներից մի քանիսը․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել