Մեկ ամսվա ընթացքում Մոսկվայում տեղի է ունենում երկու մրցանակաբաշխություն, և մեր Օլիմպոսի գագաթին «ապրող» աստղերը` «մենք մարդ չենք, մենք գերբնական ուժեր ենք» դեմքերով գնում և մասնակցում են թե՛ մեկին, թե՛ մյուսին` մեկից մի հաց, մի սոխ տրամաբանության շրջանակներում: Նախ կարծում եմ, որ մեկ մրցանակաբաշխությունը լրիվ բավական է, և երկրորդ` մեր սիրելի աստղերը պետք է գոնե մեկին մասնակցեն` թքած էդ մի կտոր սոխին` առավել ևս, որ հանդիսատեսը չի էլ ծափահարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել